Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գործակարգավարական խորհրդակցություն

27.04.2018

 Այսօր մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ հերթական գործակարգավարական խորհրդակցությունն անցկացրեց Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Քննարկվեց անցնող շաբաթվա ընթացքում մարզի ղեկավարի և տարբեր գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նշվեց, որ բոլոր հանձնարարականները ժամկետի մեջ են, և հետևողական աշխատանքներ են տարվում դրանց պատշաճ կատարման ուղղությամբ: Ն. Սարգսյանը ստորաբաժանումների ղեկավարներին ևս մեկ անգամ հանձնարարեց վերահսկել մարզպետարանի ենթակայության հիմնարկների բնականոն և անխափան գործունեությունը:
Քննարկվեցին նաև մայիսի 2-ին Լոռու մարզպետի մոտ կայանալիք աշխատանքային հերթական խորհրդակցության օրակարգային հարցերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49