Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլում Լոռու մարզի թիմը գրավեց պատվավոր 1-ին տեղը

20.04.2018

 Օրեր առաջ անցկացվեց ՀՀ ուսումնական հաստատությունների միջև անցկացվեց «Կորյուն» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը, որին մասնակցում էին Արցախի՝ 2, Երևանի՝ 2 և ՀՀ մարզերից՝ 1-ական թիմեր (ընդհանուր 14 թիմ):
Խաղերում Լոռու մարզը ներկայացրեց Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի թիմը, որտեղ ընդգրված էին նաև մեկական աշակերտներ Վանաձորի թիվ 17 ավագ և թիվ 5 ավագ դպրոցներից: Թիմերը մրցեցին 5 ձևերից: Փայլուն հանդես եկավ Լոռու մարզի թիմը և արդյունքում գրավեց պատվավոր 1-ին տեղը: ՀՀ ԿԳ և ՊՆ փոխնախարարները թիմերին հանձնեցին գավաթ և արժեքավոր նվերներ: Բոլոր մասնակից թիմերին հանձնվեցին մասնակցության վկայականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 15:02:00