Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ներկայացուցիչները երկօրյա այցով Վանաձորում են

19.04.2018

 «Լոռի-Մարտակերտ» համագործակցության 2018թ. ծրագրի շրջանակներում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի հրավերով Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի աշխատակիցները երկօրյա այցով Վանաձորում էին: Պատվիրակությանն ուղեկցում էր Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը:
Պատվիրակության անդամներին՝ Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Դավիթ Լալայանին, սպորտի գծով գլխավոր մասնագետ Նիկոլայ Ավագիմյանին, կրթության գծով առաջին կարգի մասնագետ Նանար Ղուլյանին, մշակույթի և արվեստի գծով առաջատար մասնագետ Մանուշ Մաթևոսյանին, այսօր իր աշխատասենյակում ընդունեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, Վալերի Խաչատրյանը:
Ողջունելով հյուրերին՝ մարզպետը կարևորեց Լոռի-Մարտակերտ տարիների համագործակցությունը՝ նշելով, որ փոխադարձ այցելությունները փորձի փոխանակման նպատակ ունեն: Ա. Նալբանդյանը տեղեկացրեց, որ «Լոռի-Մարտակերտ» համագործակցության շրջանակներում մշակվել է մեկ տարվա միջոցառումների ծրագիր: Մարզպետը խոսեց նաև մարզի զարգացման հեռանկարներից, ծրագրերից:
Այնուհետև պատվիրակության անդամները հանդիպում ունեցան մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանի հետ, եղան մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունում, շրջայց կատարեցին մարզպետարանում՝ ծանոթանալով ընդհանուր գործառույթներին, կատարվող աշխատանքներին, որից հետո նրանք այցելեցին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոց, ուր ներկա գտնվեցին Ֆրանսիայի Բորդո քաղաքից ժամանած «Ճամփորդող երգչախումբը» երգչախմբի համերգին:
Երկրորդ օրը պատվիրակության անդամները հանդիպում ունեցան Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ թեմի առաջնորդը կարևորեց Լոռի-Մարտակերտ համագործակցությունը, համատեղ իրականացվող միջոցառումները:
Նրանք այցելեցին նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, ծանոթացան այստեղ տարվող աշխատանքներին, եղան Վանաձորի կրթօջախներում, ծանոթացան ուսումնական գործընթացին, իրականացվող արտադասարանային աշխատանքներին, այցելեցին մշակութային օջախներ: Պատվիրակության անդամների խոսքով այցելությունը բավականին տպավորիչ էր և հետաքրքիր: Նրանք մարզի ղեկավարից և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներից իրենց շնորհակալությունը հայտնեցին ջերմ ընդունելության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36