Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի ղեկավարը բարձր գնահատեց միջազգային կառույցների և ՀԿ-ների հետ համագործակցությունը

12.04.2018

 Ապրիլի 11-ին Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանը հանդիպեց մարզի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահե Դոխոյանը, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ:
Ողջունելով ներկաներին՝ Ա. Նալբանդյանը վստահեցրեց, որ մարզպետարանը տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցում է ՀԿ-ների հետ և մշտապես պատրաստ է բաց համագործակցության:
-Մեր մոտեցումները չեն փոխվելու: Մենք պատրաստ ենք մշտապես համագործակցել ձեզ հետ և աջակցել ցանկացած ծրագրի շրջանակներում՝ ի նպաստ մեր մարզում առկա խնդիրների լուծմանը, մարզի տնտեսական զարգացմանը: Ձեր ակտիվ աշխատանքի, նախաձեռնողականության համար ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել: Ձեր նախաձեռնությունները մինչ օրս միմիայն գործել են ի նպաստ մեր մարզի բնակչության: Ուզում եմ ընդգծել նաև հասարակական կազմակերպությունների մեծ ազդեցությունը մեր աշխատանքների վրա,-ասաց մարզի ղեկավարը:
Նա նշեց, որ 2017թ.-ը, ըստ մարզպետարանի կողմից կատարված վերլուծության, բավականին արդյունավետ է եղել ՀԿ-ների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և իրականացված ծրագրերի առումով:
Մարզպետը ներկայացրեց նաև օրեր առաջ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ հանդիպման ընթացքում քննարկված մի շարք հարցեր՝ տեղեկացնելով, որ այս տարի ՀՀ կառավարության առաջարկությամբ Լոռու մարզն, ի թիվս հանրապետության երեք մարզերի, ընդգրկվել է Եվրոպական միության 2018թ.-ի տարեկան գործողությունների ծրագրում: Այսինքն՝ Եվրամիությունն իր ծրագրերը կկենտրոնացնի հատկապես այս մարզերում: Ծրագրերը կլինեն դարձյալ բազմաբնույթ և կուղվվեն տարբեր ոլորտների զարգացմանը: Ա. Նալբանդյանը ներկաներին հորդորեց ակտիվորեն օգտվել ընձեռված հնարավորությունից և ակտիվորեն ներգրավվել ծրագրերում: Մարզի ղեկավարը կարևորեց հատկապես հասարակական կազմակերպությունների կողմից մարզի տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:
Ն. Սարգսյանը, նույնպես ողջունելով ներկաներին, համառոտ ներկայացրեց նախորդ տարվա ընթացքում մարզի հասարակական կազմակերպությունների և միջազգային կառույցների կողմից, այդ թվում նաև՝ համատեղ իրականացված ծրագրերը՝ ընդգծելով, որ Լոռու մարզը, եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկն է հանրապետությունում՝ հագործակցության և համատեղ իրականացված արդյունավետ ծրագրերի առումով:
Անդրադարձ կատարվեց նաև այս տարվա անելիքներին: Հկ-ները ներկայացրեցին իրենց մտահոգող խնդիրները, հանդես եկան մի շարք առաջարկություններով: Ծավալվեց ակտիվ քննարկում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36