Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
12.04.2018
Այսօր Լոռու մարզպետարանում մարզպետ Արթուր Նալբանդյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին ավելի քան 3 տասնյակ բնակիչներ Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի և Ստեփանավանի տարածաշրջաններից: Վերջիններիս հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Մարզպետ Ա. Նալբանդյանին դիմեցին հիմնականում առողջապահական, աշխատանքի տեղավորման, բնակարանային պայմանների բարելավման և մի շարք այլ խնդիրներով: Մարզպետը, լսելով և բնակիչների հետ հանգամանորեն քննարկելով ներկայացված խնդիրները, նրանց առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել՝ հավաստելով, որ բոլոր խնդիրներին լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: