Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն համայնքների ղեկավարների մասնակցությամբ

12.04.2018

 Այսօր Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի համայնքների և բնակավայրերի վարչական ղեկավարների հետ:
Խորհրդակցությանը ներկա էր և մարզում կայանալիք վարժական հավաքի մասին իրազեկեց ՀՀ զինկոմ Հենրիկ Մուրադյանը:
Ապրիլի 14-ին կայանալիք «Մաքուր Հայաստան» համապետական շաբաթօրյակի կազմակերպական հարցերի մասին զեկուցեց մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը:
Լոռու մարզպետի խորհրդական Լևոն Ասլանյանն, իր խոսքում անդրադառնալով Լոռու մարզի և Ֆրանսիայի հանրապետության Պրովանս Ալպեր Լազուրե Ափ ռեգիոնի 20-ամյա համագործակցությանը՝ հիշեցրեց, որ նախորդ տարի Լոռու մարզպետի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում՝ Պրովանս Ալպեր Լազուրե Ափ ռեգիոնալ խորհրդի նախագահ պարոն Ռենո Մյուզելիեի հետ համաձայնություն է ձեռք բերվել համագործակցության արդեն հաստատված երեք ուղղություններին՝ պատմական տուրիզմի զարգացում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացում, ձեռնարկությունների միջազգայնացում, ավելացնել տեղական ինքնակառավարման մարմինների դերի բարձրացումը և ակտիվ մասնակցությունը շրջակա միջավայրի պահպանությանը:
Համագործակցության պայմանագիրը այս տարի մարտի 16-ին վավերացվել է ՊԱԿԱ ռեգիոնալ խորհրդի կողմից: Մարզպետի առաջարկությամբ պայմանագիրն արժանացավ հավանության:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրման եռամսյակային ցուցանիշերը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Նունե Ասրյանը:
Նրա տեղեկացմամբ, 2018 թ. 3 ամսվա ընթացքում համայնքային բյուջեների եկամուտների հավաքագրման վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եկամուտների հավաքագրումը ապահովվել է 104.9 տոկոսով: Մարզի համայնքների բյուջեներով 2018թ. 3 ամսվա կտրվածքով նախատեսված եկամուտների հավաքագրումը ապահովվել է 98.6 տոկոսով կամ նախատեսված 1636.9 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 1614.6 մլն. դրամ:
Վերջին ամիսների վերլուծությունը ցույց է տվել, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերում աճի միտում է նկատվում. մարզի 34 համայնքում կատարողականը կազմել է 100 տոկոսից բարձր, 2017թ. 35-ի փոխարեն, 80-100 տոկոս հավաքագրում ապահովել են 2018թ.՝ 15 համայնք, 2017թ.ին՝ 11 համայնք, 60-80 տոկոս՝ 2018թ.՝ 2 համայնք, 2017թ.՝ 5 համայնք, մինչև 60՝ 2018թ.-ին և 2017թ.-ին՝ 5-ական համայնք:
ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված անշարժ գույքի ցանկի նույնականացման տվյալների վերաբերյալ զեկուցեց մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժնի պետ Արտակ Օհանյանը:
Մարզի ղեկավարը ներկայացված հարցերի շուրջ հանդես եկավ նկատառումներով, պատասխանեց համայնքների ղեկավարների կողմից առաջադրված հարցերին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59