Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համապետական չորրորդ շաբաթօրյակը՝ ապրիլի 14-ին

11.04.2018

 «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ապրիլի 14-ին, ժամը 9.00-ից կմեկնարկի համապետական չորրորդ շաբաթօրյակը:
Կազմակերպչական հարցերի քննարկման առիթով՝ «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովն այսօր անցկացրեց հերթական նիստը՝ մարզի համայնքների, շահագրգիռ կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Նիստը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
- Շեշտադրումը նախ և առաջ պետք է լինի հատկապես քաղաքային համայնքների, պատմամշակութային հուշարձանների տարածքների, միջպետական և ներհամայնքային ճանապարհներին մերձ տարածքների վրա: Աշխատանքները պետք է կատարվեն շատ հստակ. յուրաքանչյուր տարածքի համար պետք է լինի պատասխանատու անձ,- իր խոսքում նշեց մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ կարևորելով նաև համայնքների բնակիչների ակտիվ ներգրավվածությունը իրենց քաղաքի կամ գյուղի մաքրման գործում:
Մարզի ղեկավարը աշխատանքների արդյունավետության հարցում կարևորեց ճիշտ համագործակցությունը մարզի մի շարք շահագրգիռ կառույցների հետ՝ այդ թվում՝ ոստիկանության, ճանշինների և այլն:
-Առավել հաճախ պետք է կիրառվեն վարչական տուգանքներ այն անբարեխիղճ բնակիչների նկատմամբ, ովքեր աղբ են թափում չնախատեսված վայրերում: Քաղաքային համայնքներին, որոնք ունեն ֆինանսական հնարավորություններ, հանձնարարվել է տեսախցիկներ տեղադրել հատկապես խնդրահարույց տարածքներում: Այս կերպ ևս կկարողանանք կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել,- ասաց մարզպետը:
«Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի նախագահ, մարզպետի տեղեկալ Հովհաննես Թադևոսյանը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում անցկացված «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստում քննարկված հարցերը՝ տեղեկացնելով, որ գործընթացին նոր որակ պետք է հաղորդվի:
-Մենք աշխատանքներ են իրականացնելու ըստ գործող պլանի, սակայն առաջիկայում գործի ենք դնելու գործողությունների տարեկան պլանը: Մաքրման աշխատանքները պարբերական են լինելու, մեկ օրով չենք սահմանափակվելու: Այս տարի հանրապետությունում նշվելու են հոբելյանական մի շարք միջոցառումներ, որոնք զբոսաշրջիկների մեծ հոսքեր են բերելու Հայաստանի Հանրպետություն, այդ թվում և՝ Լոռու մարզ, ուստի ՀՀ վարչապետի խիստ հանձնարարականն է. մշտական մաքրություն ապահովել համայնքներում, ճանապարհներին և պատմամշակութային հուշարձանների տարածքներում,-ասաց նա:
Մարզպետարանի առողջապահության և կրթության ոլորտի պատասխանատուներն իրենց հերթին վստահեցրին, որ մարզային ենթակայության թե՛ առողջապահական և թե՛ կրթական հաստատությունները պատրաստականորեն կմասնակցեն աշխատանքներին:
Նիստի ընթացքում քննարկվեցին մի շարք այլ կազմակերպչական հարցեր ևս, տրվեցին հստակ հանձնարարականներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36