Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ապրիլի 14-ին՝ համապետական շաբաթօրյակ
09.04.2018
Լոռու մարզի հարգարժան բնակիչներ
2018 թվականի ապրիլի 14-ին <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվելու է համապետական չորրորդ շաբաթօրյակը: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար կոչ է արվում մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին:
Շաբաթօրյակին մասնակցություն են ունենալու և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացնելու են մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապահական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները:
Այն քաղաքացիներն, ովքեր ցանկություն ունեն ընտանիքներով, ընկերներով, կոլեկտիվներով մասնակցել համապետական շաբաթօրյակին, պարզել, թե որտեղ կարող են ներգրավվել աշխատանքներում, կամ հավաքված աղբը տեղափոխելու խնդիր կունենան, կարող են զանգահարել Լոռու մարզպետարան՝ (0322) 4-35-33 հեռախոսահամարով:
Աշխատանքների մեկնարկը կտրվի ժամը 9.00-ին: