Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարարը

07.04.2018

 Ապրիլի 6-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը: Նա մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանի, մարզպետարանի առողջապահության, սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի թիվ 2 «Գուգարք» համաբուժարանում, որին մասնակցում էին մարզի համաբուժարանների տնօրենները, բուժաշխատողները: Նախարարը ներկայացրեց նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, պատասխանեց ներկաների հարցերին:
Այնուհետև, մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղցեկցությամբ Լ. Ալթունյանը եղավ Վանաձորի բժշկական կենտրոնի նորկառույց մասնաշենքում, ծանոթացավ ստեղծված պայմաններին:
Վանաձորի բժշկական կենտրոնի շինաշխատանքները մեկնարկել են 2014թ. նոյեմբերին: Շենքի մակերևեսը կազմում է 12.700 քառ մետր, Ծննդաբերական բաժանմունքի շենքի մակերեսը՝ 3.620 քառ. մետր: Կենտրոնի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակվել են Առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ»-ի պատվերով ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում: Հիվանդանոցային մասնաշենքի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի ծրագրերի շրջանակում(պայմանագրի արժեքը 3,7 մլրդ դրամ): Ծննդաբերական բաժանմունքի մասնաշենքի կառուցումն իրականացվել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ: Երկու մասնաշենքերի գույքով կահավորումը և սարքավորումներով հագեցումը իրականացվում է ՀՀ ԱՆ «Առողջապահական ԾԻԳ»-ի կողմից ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում և կավարտվի այս ամսվա վերջին: Ընդհանուրն արժեքը կազմում է 1,72 մլրդ դրամ:
Նախարարն իր հիացմունքը հայտնեց ստեղծված պայմաններից և վստահեցրեց, որ շենքային պայմանների ու ձեռք բերված ամենաժամանակակից բուժսարքավորումներին զուգահեռ Վանաձորի բժշկական կենտրոնը կհամալրվի բարձրակարգ մասնագետներով: Մարզպետ Ա. Նալբանդյանն իր կողմից համոզմունք հայտնեց, որ կարճ ժամանակ անց բուժհաստատությունը մատուցվող բուժծառայությունների որակով առաջինը կլինի ոչ միայն տարածաշրջանում, այլև առաջիններից մեկը՝ հանրապետությունում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49