Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռի-Մարտակերտ համագործակցության շրջանակներում քննարկվել են տարբեր ծրագրեր

26.03.2018

 Լոռի-Մարտակերտ համագործակցության 2018-ի միջոցառումների ծրագրի շրջանակներում, Մարտակերտի շրջան են այցելել Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վալերի Խաչատրյանը և մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար մասնագետ Վահրամ Դանիելյանը:
Մարտակերտում նրանց դիմավորել է Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Սասուն Հարությունյանը:
Այցելության նպատակն ընթացիկ տարվա միջոցառումների ծրագրերին էր վերաբերվում, որի շրջանակներում նաեւ նախատեսված է Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 դպրոցի Սմարթ դասարանի կապիտալ վերանորոգումը և կահավորումը:
Այցելուները շրջանի գլխավոր ճարտարապետ Հովիկ Գյուրջյանի հետ եղել են նույն դպրոցում, ծանոթացել դասարանին եւ կատարել անհրաժեշտ չափագրումներ եւ հաշվարկներ:
Այդ օրը Լոռու մարզի այցելուները հանդիպել են նաեւ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի հետ եւ խոսել 2018-ի ծրագրերի մասին ու քննարկել առաջիկա անելիքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 11:17:44