Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն՝ Լոռու մարզպետարանում

26.03.2018

 Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարտի 26-ին անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին պատասխանատու պաշտոնյաներ, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները:
Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզի ղեկավարն անդրադարձավ հանգստի օրերին քամու պատճառած վնասներին: Նա համապատասխան վարչություններին հանձնարարեց համայնքների ղեկավարների տրամադրած ամբողջական տվյալների հիման վրա, քամու պատճառած վնասների վերաբերյալ տեղեկանք նախապատրաստել:
-Այն համայնքներում, որտեղ քամու պատճառած վնասները մեծ չեն և հնարավոր է վերականգնել համայնքի ուժերով կամ մասնավորի աջակցությամբ, պետք է շատ արագ կազմակերպել,-ասաց մարզի ղեկավարը:
Նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ բոլոր հանձնարարականները կատարված են, ժամկետային մյուս հանձնարարականներն ընթացքի մեջ են:
«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կայանալիք 4-րդ համապետական շաբաթօրյակի միջոցառումների մասին զեկուցեց մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը՝ տեղեկացնելով, որ այն նախատեսված է անցկացնել ապրիլի 14-ին: Մարզի ղեկավարը հանձնարարեց շրջաբերական գրություններ ուղարկել համայնքներին, կրթական և առողջապահական հիմնարկներին, ճանապարհաշինարարական ընկերություններին՝ միջոցառմանն ակտիվորեն մասնակցելու կոչով:
-Անհրաժեշտ է կազմել հստակ ծրագիր շաբաթօրյակում ներգրավվող մարդկային ռեսուրսների, տեխնիկայի և մաքրվող տարածքների վերբերյալ,- ասաց Ա. Նալբանդյանը:
Փոխմարզպետները ներկայացրեցին նաև պետական գերատեսչությունների կողմից տրված այլ հանձնարարականներ ևս:
Մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանի ներկայացմամբ՝ մարտի 23-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը պլանի դիմաց կազմել է 61,5 տոկոս, հողի հարկինը՝ 68,4 և գույքահարկինը՝ 53,8 տոկոս: Եռամսյակային տվյալներով մարզը սեփական եկամուտների հավաքագրման առումով պակաս է հավաքագրել 12 մլն դրամ, հողի հարկի գծով՝ 5 մլն, գույքահարկի գծով՝ 12 մլն և աղբահանության գծով՝ 14 մլն 496 հազար դրամ: Ա. Նալբանդյանը հանձնարարեց միջոցներ ձեռնարկել մինչև եռամսյակի վերջ իրավիճակը շտկելու համար:
Մարզի ղեկավարը, նշելով, որ համընդհանուր ներառական կրթությանն անցման պայմաններում մարզում հատուկ մանկավարժների պահանջարկ էր առաջացել, տեղեկացրեց, որ Լոռու մարզպետարան- ՀՀ ԿԳ նախարարություն և Վանաձորի պետական համալսարան համագործակցության արդյունքում սեպտեմբերից բուհում ընդունելություն կկազմակերպվի նաև «Հատուկ մանկավարժություն» մասնագիտությամբ:


Անդրադարձ կատարվեց արտաքին կապերի ընդլայնման հնարավորություններին, «Լոռի-Մարտակերտ» համագործակցության ծրագրին, պետական աջակցությամբ մարզի գյուղատնտեսներին մատչելի գներով տրվող պարարտանյութի և սերմացուի բաշխման գործընթացին և այլն:
Քննարկվեցին նաև ընթացիկ այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:38:19