Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ծննդյան օրվա առթիվ

23.03.2018

 Սրբազան հայր:
Իմ և Լոռու մարզի հավատացյալ բնակչության անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան տարեդարձի առթիվ:
Երկու տասնամյակից ավելի է, որ Դուք, արգասաբեր գործունեությամբ, անմնացորդ նվիրումով առաջնորդում եք Ձեր հոգևոր հոտը՝ քարոզելով հանդուրժողականություն և մարդասիրություն, սերմանելով բարու և գեղեցիկի հունդեր` հույս, հավատ, զգոնություն և ուժ եք հաղորդում հավատացյալներին, օգնում դիմակայելու դժվարություններին, նպաստում հայ ազգային ավանդույթների պահպանմանը, քրիստոնեական հավատքի ամրապնդմանը:
Ձեր ջանադիր գործունեությամբ ձևավորվեց ու զարգացավ Լոռու մարզային և համայնքային իշխանությունների և Հայ առաքելական Սուրբ եկեղեցու համագործակցությունն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության պետականության և մեր ժողովրդի:
Ձեր օրհնությամբ և հովանավորությամբ բազմաթիվ բարեգործական ծրագրեր են կյանքի կոչվում` նպատակաուղղված տնանկներին օթևանով ապահովելուն, Մայր հայրենիքի և սփյուռքի, Արցախի երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը, Հայոց բանակի զորացմանը, կարիքավորներին օգնելուն, եկեղեցաշինությանն ու մեր հին սրբավայրերը խոնարհումից վերահառնելու ազնվագույն գործին:
Մաղթում եմ Ձեզ արևշատություն, ամենայն բարիք, և որ Բարձրյալի զորակցությամբ Ձեր թեմական հովվապետության հետագա տարիներին ևս շարունակեք հայրենանվեր առաքելությունը՝ ի բարօրություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, ի զօրակցություն մեր հայրենիքի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:38:19