Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում
22.03.2018
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում, որը մեկնարկել է մարտի 12-ին, Վանաձորի տարբեր մշակութային օջախներում շարունակվում են միջոցառումները:
Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում տեղի ունեցավ Վանաձորի կամերային երգչախմբի համերգը, որին ներկա էր նաև Լոռու մարզպետի տեղակալներ Տիգրան Բադոյանը և Հովհաննես Թադևոսյանը:
Երգացանկում ընդգրկված էին Շառլ Ազնավուրի, Ժորժ Բիզեի և Կոմիտասի ստեղծագործությունները: Հանդիսատեսը գեղեցիկ համերգ վայելելու հնարավորություններ դեռ շատ կունենա: Վանաձորի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի կողմից ներկայացված ծրագրում բազմաթիվ գրական-երաժշտական միջոցառումներ են նախատեսված: