Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցն օգնում է Անտառամուտի դպրոցին՝ լրացնելու անգլերենի ուսուցչի պակասը

21.03.2018

 «Սմարթ» գաղափարը քայառքայլ իրականություն դարձնելու նպատակով նորարար մտահղացումներ են կյանքի կոչվում: Մարզի թվով 18 դպրոցներում արդեն «Սմարթ» դասարաններ են գործում, շուտով շահագործման կնաձնվեն ևս 7-ը, այդ թվում նաև՝ մարզի գյուղական համայնքներում: «Սմարթ» նախաձեռնության շրջանակներում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ իրականացվում է դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստում, որը շարունակական գործընթաց է: Հեռավար դասընթացները ևս այս գաղափարի մի մասն են կազմում: Այն երբեմն նաև հեռավոր գյուղական համայնքների դպրոցներին օգնում է լրացնելու մասնագետ-ուսուցիչների պակասը:
Վանաձորի թիվ 24 դպրոցը սիրով ընդունել է Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության առաջարկն ամենշաբաթյա անգլերեն լեզվի հեռավար դաս վարելու Անտառամուտի դպրոցականների համար: Դպրոցը անգլերենի ուսուցիչ չունենալու պատճառով մինչ օրս բաց էր թողնում դասաժամերը:
Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լիլիթ Մելքոնյանը, ով միաժամանակ դպրոցի համակարգչային օպերատորն է, սիրով է դասավանդում անտառամուտցի դպրոցականներին: Նա դասը վարում է էլեկտրոնային գրատախտակի միջոցով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչն ավելի է հետաքրքրացնում դասընթացը:
-Ամեն դասի ստուգում եմ նախորդ շաբաթ տրված հանձնարարականները, բացատրում նոր թեման, պատասխանում նրանց հարցերին,-ասում է ուսուցչուհին և ավելացնում, որ երեխաներն անգլերերն լեզվից անգամ տարրական գիտելիքներ չեն ունեցել, նոր-նոր տառաճանաչ են դառնում, արդեն որոշ բառեր կարողանում են ճիշտ արտասանել ու թարգմանել:
Լիլիթ Մելքոնյանը ընդգծում է անտառամուտցի դպրոցականների մեծ ոգևորությունը, և նշում. թեև շաբաթական մեկ օր, բայց դասերն անցնում են մեծ ոգևորությամբ:

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49