Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն
21.03.2018
Լոռու մարզում ոռոգելի հողոտարածքների ավելացմանն ուղղված՝ անջրդի հողատարածքներում ոռոգման համակարգի ներդրման խրախուսական մեխանիզմների կիրառման նպատակով հայտնում ենք, որ, ներդրողի կողմից ջրագիծ անցկացնելու դեպքում սեփականության իրավունքով անհատույց կտրամադրվի հողատարածք (օրինակ 10 հա հողատարածքում մասնավոր սուբյեկտի կողմից ջրագիծ անցկացնելու դեպքում 7 հա-ն սեփականության իրավունքով անհատույց կտրամադրվի վերջինիս): Մանրամասների համար կարող եք զանգահարել Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն՝ (0322) 4-30-99 հեռախոսահամարով: