Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միվորված համայնքներում տնտեսված միջոցները պետք է ուղղվեն բնակավայրերի զարգացմանը

19.03.2018

 Մարտի 15-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց մարզի քաղաքային և խոշոր գյուղական համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որին ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, ոլոտային պատասխանատուներ:
Մարզի ղեկավարը, ողջունելով ներկաներին, նշեց, որ այսուհետ նմանատիպ ընդլայնված խորհրդակցություններ կանցկացվեն յուրաքանչյուր ամիս, որտեղ հանգամանորեն կքննարկվեն օրախնդիր բոլոր հարցերը, դրանց կտրվեն հրատապ լուծումներ: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, Ա. Նալբանդյանը շնորհավորեց մարտի 11-ին Լոռու մարզի թվով 3 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրված կամ վերընտրված համայնքների ղեկավարներին և ավագանիներին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Մարզի սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը, ինչպես նշեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը, 2,5 ամսվա կտրվածքով հետևյալն է. եռամսյակային պլանային ցուցանիշներից մարզը ետ է ընդամենը 58 մլն 945 հազար դրամով: Վարչության պետը վստահեցրեց, որ, պարտքը մինչև եռամսյակի վերջ զգալիորեն կնվազի: Նա նշեց, որ հողի հարկի հավաքագրման գծով հիմնականում թերանում են Տաշիրի և Թումանյանի տարածաշրջանները, Ֆիոլետովո համայնքը, աղբահանության վարձավճարների գծով դրական առաջընթաց է արձանագրվել հատկապես Սպիտակ համայնքում:
Համայնքներում փաստացի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների հետ աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացը մարզպետի հանձանարարությամբ ինտենսիվորեն շարունակվում է, և ինչպես վստահեցրեց մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Դավիթ Մանուչարյանը, առաջիկայում հնարավոր կլինի լուրջ արդյունք արձանագրել:
Նա նաև ներկայացրեց համայնքներում առկա նպատակային նշանակության համայնքային և մասնավոր չօգտագործվող գույքի (արտադրական օբյեկտների, շենքերի և շինությունների, բացառությամբ՝ բազմաբնակարան շենքերի և առանձնատների) վերաբերյալ հստակ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությանը: Մարզի ղեկավարը դժգոհություն հայտնեց, որ համայնքների ղեկավարները օբյեկտիվ տեղեկատվություն չեն տրամադրում.
- Նպատակային նշանակության համայնքային և մասնավոր չօգտագործվող գույքի հաշվառումը ներդրողներ ներգրավելու նպատակ ունի: Այս ծրագիրը միմիայն ի շահ համայնքների է կատարվելու,-ասաց մարզպետը:
Համայնքների զարգացման 5–ամյա ծրագրերի և 2018թ. տարեկան աշխատանքային պլանների կազմմանն անդրադարձավ մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյան: Նա պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում մեթոդական աջակցություն ցուցաբերել համայնքներին:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև համայնքներում շինարարական աշխատանքների լիակատար հաշվառում իրականացնելու անհրաժեշտությանը, «Մաքուր Հայաստան» ծրագրին(զեկուցող՝ Քաղաքաշինության վարչության պետ Ա. Ջանազյան), մարզում պարարտանյութերի, սերմացուների և դիզելային վառելանյութի բաշխման գործընթացին, համայնքը սպասարկող անասնաբույժների ընդունման կարգին (Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գ. Հակոբյան), ինչպես նաև այլ հարցերի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49