Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված միջոցառումները կանցկացվեն առանձնակի շուքով
15.03.2018
Այսօր անցկացվեց Լոռու մարզպետի կարգադրությամբ ստեղծված Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված միջոցառումները կազմակերպող և համակարգող մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը: Հանձնաժողովի կազմը բավականին ներկայացուցչական է. ընդգրկված են ոլորտային պատասխանատուներ, շահագրգիռ անձինք:
Տ. Բադոյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման և Ղարաքիլիսայի հերոսամարտի 100-ամյակներին նվիրված միջոցառումները մարզում ու մասնավորապես Վանաձորում, որտեղ կանցկացվեն գլխավոր հանդիսությունները, պետք է կազմակերպվեն ամենայն պատասխանատվությամբ և նշվեն մեծ շուքով: Ներկաներն արդեն իսկ պատրաստել էին նախնական ծրագրեր, հնչեցին նաև առաջարկություններ, ծավալվեց ակտիվ քննարկում:
Տ. Բադոյանի առաջարկությամբ դրանք կհամակարգվեն, կհստակեցվեն և մինչև մարտի 21-ը կներկայացվեն հանձնաժողովի քննարկմանը: