Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ
07.03.2018
Թանկագին կանայք, մայրեր և քույրեր.
Այս գեղեցիկ տոնը Ձեզ նվիրված լինելով հանդերձ՝ առիթ ու հնարավորություն է ստեղծում ձեր ամուսիններին, որդիներին, եղբայրներին, հայրերին արտահայտելու իրենց անկեղծ, անսահման սերն ու ակնածանքը, բերելու մեր խոնարհումը՝ Ձեզ, և սրտանց ասելու՝ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ԹԱՆԿԱԳԻՆ ՀԱՐԱԶԱՏՆԵՐ:
Ձերկողքին լինենք, թե՝ հեռվում, մեր մայրը լինեք, թե՝քույրը, դուստրը, սիրած աղջիկը, թե՝ կինը, Դուք մեզ համար թանկ եք ամեն օր ու ամեն պահի:
Մենք հպարտանում ենք և երախտագետ ենք, որ Լոռու գյուղատնտեսության մեջ՝ բերք ու բարիք ստեղծելով, մանկավարժության և առողջապահության բնագավառներում, արդյունաբերության ոլորտներում, ամենուր, անգնահատելի է ձեր մեծ վաստակը:
Միաժամանակ և՛ ընտանեկան օջախի պահապան եք,և՛ հայրենիքի,և՛ օրինականության պաշտպան, կրթում ու դաստիարակում եք սերունդներին և ակտիվորեն մասնակցում մեր անկախ պետականության կերտման գործին, ուժ ու եռանդ եք հաղորդում մեզ, ոգեշնչում և մղում նոր ձեռնարկումների:
Ձեր դերակատարությունը մեր երկրի պետականության կայացման, հայկական ավանդական ընտանիքի պահպանության գործում անգնահատելի ավանդ է այսօրվա և ապագայի համար: Ակտիվ մասնակցությունը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում, ցանկացած բնագավառում հմուտ կազմակերպիչ լինելը, գործի նկատմամբ ունեցած բացառիկ պատասխանատվությունը մեր հանրության համար, սերունդների համար կյանքի դպրոց է, դպրոց, որ չունի ոչ դասամիջոց ու ոչ էլ վերջին զանգ:
Կրկին շնորհավորում եմ մեր կանանց, դուստրերին ու մայրերին գարնանային գեղեցիկ տոնի կապակցությամբ: Խաղաղ երկինք, երջանիկ հարկ և հաջողություններ եմ մաղթում բոլորիդ ընտանիքներին: