Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Սմարթ» դասարան՝ նաև Ջրաշենի դպրոցում

06.03.2018

Մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու գաղափարակիր փորձում են դառնալ նաև գյուղական համայնքների դպրոցները՝ հնարավորության սահմաններում գումարներ տնտեսելով և «Սմարթ» դասարաններ կառուցելով ու կահավորելով: Ահա այսպիսի դպրոցներից է Ջրաշեն համայնքի միջնակարգը, որտեղ խնայված միջոցներով «Սմարթ» դասարան է կառուցվել: Դասարանի մակերեսը կազմում էր 59.2 քառ մետր: Ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները. լամինատե հատակների կառուցում, հարդարման աշխատանքներ, ՄԴՖ-ով երեսապատված մետաղական դռան տեղադրում, ներքին լուսավորության ապահովում և էլ. ջեռուցման համակարգերի տեղադրում, օդամղիչի և պատուհանների շերտավարագույրների տեղադրում: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 2 մլն 470 հազ.դրամ, պայմանագրային արժեքը՝ 1մլն 210 հազ.դրամ: Շինաշխատանքներն իրականացրել է «Պիրզմա վան» ՍՊԸ-ն:
Դասասենյակը հագեցվել է նաև ժամանակակից տեխնիկական միջոցներով:
Մարզպետ Արթուր Նալբանդյանի և պատասխանատու պաշտոնատար անձանց այցը դպրոց բավականին սպասված էր: Դպրոցի աշակերտները ուսուցիչների օգնությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների և ժամանակակից մեթոդների կիրառմամբ ի ցույց դրեցին իրենց գիտելիքները ֆիզիկա և անգլերեն լեզու առարկաներից: Դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը և աշակերտները շնորհակալություն հայտնեցին մարզի ղեկավարին ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Ա. Նալբանդյանն իր հերթին հորդորեց դասասենյակը ծառայեցնել բոլոր դասաժամերի կազմակերպման համար, հնարավորություն ընձեռել, որպեսզի դասասենյակի հնարավորություններից օգտվեն թե՛ ուսուցիչները և թե՛ աշակերտները: Նա հանգամանորեն խոսեց նաև «Սմարթ» նախաձեռնության մասին՝ մասնավորապես տեղեկացնելով, որ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ ներկայում ընթանում է դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստում, որը շարունակական է լինելու՝ կատարելագործվելու հնարավորություն ընձեռելով «Սմարթ» դասասենյակներ ունեցող դպրոցների ուսուցիչներին՝ նպատակին ծառայեցնելու իրենց գիտելիքները:
Մարզի ղեկավարը եղավ նաև Ջրաշենի մանկապարտեզում, որը հիմնանորոգվում է համայնքային միջոցներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 18:26:49