Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք Վազգեն Սարգսյանի հիշատակին

05.03.2018

Մարտի 5-ին սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 59 տարեկան: Վանաձորում տեղակայված նրա արձանի շուրջը, ավանդույթի համաձայն, համախմբվել էին մարզային և քաղաքային իշխանության, զինվորականության ներկայացուցիչներ, Երկրապահ կամավորական միության անդամներ, մտավորականներ, դպրոցականներ, բազմաթիվ վանաձորցիներ: Հոգևոր դասը Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի գլխավորությամբ հոգեհանգստի կարգ կատարեց՝ խաղաղության և սպարապետ Վազգեն Սարգսյանի հոգու հանգստության համար աղոթքով:
Արձանի մոտ նաև փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել. պարային կատարումներով հանդես եկավ «Հորովել» երգի-պարի համույթը: Հնչեցին նաև ողջույնի խոսքեր:
Մարզպետ Արթուր Նալբանդյանն իր խոսքում կարևորեց Վազգեն Սարգսյանի մեծ ներդրումը հայոց բանակաշինության գործում:
Միջոցառման ավարտին սպարապետի արձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, մարզային և քաղաքային իշխանությունները, ԵԿՄ ներկայացուցիչները և մյուս ներկաները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36