Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բաշխվեց պարարտանյութի հերթական խմբաքանակը
01.03.2018
Պետական աջակցությամբ մարզին հատկացված ազոտական պարարտանյութի հերթական խմբաքանակն այսօր բաշխվեց Սպիտակի տարածաշրջանում: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության վերահսկողությամբ վագոնները բեռնաթափվեցին և պարարտանյութը գյուղապետերի կողմից տեղափոխվեց համայնքներ: Ինչպես նշում է վարչության պետ Գրիգոր Հակոբյանն, այս տարի մարզից, ընդհանուր առմամբ, 3000 տոննա պարարտանյութի պահանջարկ է ներկայացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Առայժմ ստացվել է 400 տոննան, որը բաշխվել է արդեն նաև Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջաններում:
Մարզից ներկայացվել է նաև կալիումական, ֆոսֆորական պարարտանյութերի, իչպես նաև սերմացուների պահանջարկ, որը կստացվի առաջիկայում: