Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցությունը սկսվեց անակնկալով
19.02.2018
Այսօր Լոռու մարզպետի աշխատանքային խորհրդակցությունը սկսվեց անակնկալով: Ամենայն Հայոց բանաստեղծի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ մարզպետ Արթուր Նալբանդյանը գրքեր նվիրեց գործընկերներին ու անգամ թումանյանական քառյակներից մեկը ձոնեց նրանց: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը նույնպես գիրք նվիրեց մարզի ղեկավարին:
Իսկ խորհրդակցության օրակարգային հարցերն առնչվում էին նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքներին, տարբեր գերատեսչությունների կողմից տրված հանձնարարականներին և դրանց կատարման ընթացքին, հարկերի հավաքագրմանը, մարզի համայնքներին սերմացուի և պարարտանյութի բաշխման գործընթացին և այլն:
Ն. Սարգսյանը զեկուցեց, որ բոլոր հանձնարարականները կատարվել են առանց ուշացումների, հստակ ժամկետներում:
Հարկերի հավաքագրման ընթացքը ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը` նշելով,որ փետրվարի 16-ի դրությամբ սեփական եկամուտների մասով ընդհանրապես մուտքեր չի ապահովել Վահագնի համայնքը, իսկ հողի հարկի գծով՝ 7 համայնք: Երևույթն անընդունելի համարելով՝ մարզպետը հանձնարարեց հետևողական աշխատանքներ իրականացնել բացը լրացնելու համար:
Քննարկվեցին նաև այլ հարցեր, տրվեցին հանձնարարականներ: