Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կներդրվի գերմանական կրթության Դուալ համակարգը

09.02.2018

 Փետրվարի 8-ին Լոռու մարզպետարանում մարզպետարանի, ՀՀ ԿԳ նախարարության, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (Giz) և «Գերմանական համագործակցություն» կազմակերպությունների նախաձեռնությամբ անցկացվեց «Ճշգրիտ ճարտարագիտությունը տարածաշրջանային զարգացման համար» հանդիպում-քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Քննարկմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, ԿԳ նախարարության արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի ներկայացուցիչ Յուլիա Ստակյանը, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի բիզնես ծրագրերի ղեկավար Պատվական Հախինյանը, «Արփի Սոլար», «Ինսթիգեյտ ռոբոտիկս» կազմակերպությունների, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի ներկայացուցիչները և շահագրգիռ այլ անձինք:
Հ. Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին նախաձեռնություն ցուցաբերելու և նման կարևոր քննարկումը մարզում կազմակերպելու համար:
Յուլիա Ստակյանը, հանգամանորեն խոսելով «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի մասին, նշեց, որ այն արդեն 2-րդ տարին է, ինչ իրականացվում է հանրապետությունում՝ նպատակ ունենալով զարգացնել տնեսությունը և շեշտադրում կատարելով որակյալ կադրերի պատրաստման վրա: Ծրագրի ներդրման համար ընտրվել է նաև Լոռու մարզը՝ մասնավորապես Լոռու տարածաշրջանային պետական քոլեջը:
-Ծրագիրն աջակցելու է զարգացմանը հետևյալ ոլորտներում՝ զբոսաշրջություն, գինեգործություն և ճշգրիտ ճարտարագիտություն/ՏՏ: Մենք նպատակ ունենք բարելավել մասնագիտական ուսուցումը և ամրապնդել հանրային-մասնավոր հատված համագործակցային մոդելը Հայաստանում: Մեր նշանաբանն է ՝ բիզնեսը հմտությունների համար և հմտություններ՝ բիզնեսի համար. մասնագիտական կրթություն և ուսուցում՝ ի նպաստ տնտեսական զարգացման,-ասաց Յ. Ստակյանը՝ նշելով, որ ծրագիրը ենթադրում է գերմանական Դուալ համակարգի ներդրում: Դուալ կրթական համակարգը երկակի ուսուցման կամ աշխատանքի ուսուցման վրա հիմնված համակարգ է, որտեղ ուսումնական գործընթացին զուգահեռ իրականացվում է նաև աշխատանքի վրա հիմնված ուսուցում: Այս համակարգի ներդրմանը կազմակերպությանն աջակցում է ՀՀ ԿԳ նախարարությունը:
-Լոռու մարզում ծրագրի ներդրման հիմնական պատճառն այստեղ մարդկային ռեսուրսի, ակտիվ գործակցային միջավայրի առկայությունն է,- նշեց կազմակերպության ներկայացուցիչը:
Ա. Աղբալյանն, իր հերթին ողջունելով քննարկման մասնակցիներին, շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետին, փոխմարզպետին և մարզպետարանի ներկայացուցիչներին ակտիվ համագործակցության և աջակցության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին համակարգի ներդրմանն առնչվող մի շարք հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 09:45:22