Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
08.02.2018
Այսօր Լոռու մարզպետարանում անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցում էին բնակիչներ Վանաձորից, Գուգարքի, Սպիտակի և Թումանյանի տարածաշրջաններից: Մարզպետ Արթուր Նալբանդյանը լսեց ավելի քան 2 տասնյակ քաղաքացիների: Վերջիններիս հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի ոլորտային պատասխանատու պաշտոնյաներ: Մարզի ղեկավարին դիմեցին հիմնականում առողջապահական, ֆինանսական աջակցության, աշխատանքի տեղավորման, հողաշինության, կրթական և մի շարք այլ խնդիրներով: Մարզպետը նրանց առաջարկեց համապատասխան բովանդակությամբ դիմումներ ներկայացնել՝ հավաստելով, որ բոլոր խնդիրներին լուծումներ կտրվեն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: