Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունվար ամսվա ընթացքում աննախադեպ հավաքագրում է կատարվել

05.02.2018

 Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ այսօր անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները՝ նշելով, որ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումներն արդեն ավարտել են տարեկան հաշվետվությունների ներկայացումը, մարզի ղեկավարի կողմից ստացել համապատասխան հանձնարարականներ, որոնք առաջիկա մի քանի օրերի ընթացքում կամփոփվեն և 2018թ. տարեկան աշխատանքային պլանների հետ կներկայացվեն մարզպետին: Ն. Սարգսյանը նշեց նաև, որ պետական գերատեսչություններից ստացված գրություններին ևս պատասխանվել են սահմանված ժամկետներում:
-Տարեսկզբից մեկնարկել են աշխատանքային հաշվետվությունները, առաջիկայում հաշվետու կլինեն նաև համայնքների ղեկավարները, և մի քանի հաշվետվությունների ներկա ենք լինելու անձամբ ես և փոխմարզպետները,-ասաց մարզպետ Ա. Նալբանդյանը: Նա նաև նշեց, որ առաջիկայում անցկացվելիք մարզխորհրդի նիստին հանդես է գալու տարեկան հաշվետվությամբ և վերջինս, ամենայն հավանականությամբ, անձամբ լսելու է ՀՀ վարչապետը: Մարզպետը հանգամանորեն անդրադարձավ նաև ՀՀ Նախագահի մոտ առաջիկայում տեղի ունենալիք հանդիպմանը ներկայացվելիք օրակարգային հարցերին:
Պետական գերատեսչություններից նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը ներկայացրեցին փոխմարզպետներ Արսեն Դարբինյանը, Հովհաննես Թադևոսյանը և Տիգրան Բադոյանը:
Սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Նա նշեց, որ հունվար ամսվա ընթացքում աննախադեպ հավաքագրում է կատարվել, և ցուցանիշները գոհացուցիչ են: Սեփական եկամուտների կատարողականը նշված ժամանակահատվածում պլանի դիմաց կազմել է 109,4 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճը՝ 21,1 տոկոս է, հողի հարկինը՝ 100,2 տոկոս, գույքահարկինը՝ 141,7 տոկոս: Մարզպետը պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարեց շարունակել հետևողական աշխատանքներ իրականացնել այս ուղղությամբ:
Քննարկվեցին նաև ձմեռային զորակոչին վերաբերող, ինչպես նաև այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:46:36