Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Կրթության, մշակույթի և սպորտի վարչության հաշվետվությունը

01.02.2018

  Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության հաշվետվությունը մարզպետ Արթուր Նալբանդյանին և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներին ներկայացրեց վարչության պետ Մինաս Սայադյանը(lori.mtad.am/files/docs/30494.pdf): Նրա տեղեկացմամբ՝ Լոռու մարզում 2017թ. գործել է 6 բուհ, որից 2-ը ոչ պետական, 9 միջին մասնագիտական և 2 արհեստագործական պետական ուսումնական հաստատություն, 69 նախադպրոցական ուսումնական հաստատություն` 4797 երեխաներով, 2 ոչ պետական ՆՈՒՀ և 34 նախակրթարան (34 խումբ, 585 երեխա), 163 հանրակրթական ուսումնական հաստատություն, այդ թվում 80-ը՝ միջնակարգ, 68-ը՝ հիմնա¬կան, 1-ը` հատուկ(մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ), 11 ավագ դպրոց և 3 վարժարան (2-ը` մասնագիտացված): 2016-2017թթ. ուսումնական տարում մարզի 163 հանրակրթական դպրոցներում աշխատել է 3178 ուսուցիչ, այդ թվում՝ 2798-ը` մարզային ենթակայության դպրոցներում: Ուսուցիչ աշակերտ հարաբերակցությունը 2016-2017թթ.ուսումնական տարում կազմել է 1/8.5: Մարզային ենթակայությամբ գործող 149 դպրոցներն ընդգրկում են` միջնակարգ դպրոցներ՝ 80,վարժարան՝1, հիմնական դպրոցներ՝ 68, 26751 սովորողները կոմպլեկտավորվել են 1607 դասարաններում:
2017 թվականի սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է աշակերտների թվի աճ` 316-ով: Աշակերտների թիվն ըստ կրթական մակարդակների նախորդ տարվա համեմատ աճել է տարրական դպրոցում` 1.76 տոկոսով, միջին դպրոցում` 2.7տոկոսով, ավագ դպրոցում` նվազել է 10,1տոկոսով:
Լոռու մարզի հանրակրթության ոլորտում 2017 թվականին իրականացվել են վարչության Տարեկան աշխատանքային պլանով ՏԱՊ-ով նախատեսված բոլոր միջոցառումները:
2017թ. սեպտեմբերին 1-ին դասարան է ընդունվել 3118 երեխա: Այս ցուցանիշը 105-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: Ըստ դպրոցների տվյալների, 2017թ. մարզի տարածքում հայտնաբերվել է հանրակրթական հաստատություններում գրանցված, սակայն պարտադիր ուսուցումից դուրս մնացած 54 երեխա (հիմնականում մեկնել են արտերկիր): Պարտուսից դուրս մնացած երեխաների ծնողների կամ խնամակալների հետ կազմակերպվել են հանդիպումներ, կատարվել են բացատրական աշխատանքներ:
2017 թ. կառուցման և նորոգման աշխատանքներ են իրականացվել թվով 8 հանրակրթական ուսումնական հաստատությունում, որից. կառուցում՝ 2, վերակառուցում՝ 1. ջեռուցման լոկալ համակարգի մոնտաժում՝ 2, հիմնանորոգում՝ 1, մասնակի նորոգում՝ 2: Ներդրումներն ընդհանուր կազմել է 563.4 մլն. դրամ: Մարզի 16 հանրակրթական դպրոցներում ստեղծվել են «Սմարթ» դասարաններ՝ հագեցած ամենաժամանակակից տեխնիկական միջոցներով, բարձր հզորության համակարգիչներով: Դասասենյակների վերանորոգումը, կահավորումը, համակարգչային տեխնիկայի ձեռքբերումը իրականացվել է դպրոցների խնայողությունների հաշվին: Յուրաքանչյուր դպրոց միջինը 5-6 մլն դրամի սահմաններում (ընդհանուր 73.1 մլն.դրամ) ձեռք է բերել գույք և տեխնիկական միջոցներ: 3-րդ փուլում նախատեսվում է այդպիսի դասարանների ստեղծում ևս 7 հանրակրթական դպրոցներում:
Մարզային ենթակայության թվով 149 հանրակրթական ուսումնական հաստատություններից 66-ը ջեռուցումը իրականացնում է լոկալ համակարգով (բնական գազ, կաթսայատուն կամ փոքր հզորության կաթսա), 44-ը գազի վառարանով, 22-ը՝ վառելափայտով, 19-ը՝ էլեկտականությամբ, 2-ը՝ հեղուկ վառելիքով:
Առարկայական օլիմպիադաների կազմակերպում: Փետրվարի 9-ից մարտի 6-ը կազմակերպվել և անց են կացվել օլիմպիադանների տարածքային և մարզային փուլերը, որոնց մասնակցել են համապատասխանաբար՝ 1519 և 700 աշակերտներ: Մարզային փուլի արդյունքում 155 /նախորդ տարում` 115/ աշակերտներ իրավունք են նվաճել մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին:Վերջնական արդյունքում մարզը ունեցել է հանրապետական փուլի 41(նախորդ տարի` 34) մրցանակակիր:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա մրցանակաբաշխության <<Լավագույն աշակերտ 2017>> անվանակարգի հաղթողներ են ճանաչվել <<Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի>> աշակերտներ Ռոստոմ Պողոսյանը և Լիլիթ Պալյանը: Նույն դպրոցի աշակերտներ Համլետ Խաչատրյանը և Սպարտակ Սաղյանը մասնակցել են Աստանայում և Թայլանդում կայացած քիմիայի միջազգային օլիմպիադաներին և համապատասխանաբար արժանացել են 2 բրոնզե ու 1 արծաթե, 1 բրոնզե մեդալների: 2017թ-ի ընթացքում Լոռու մարզում ՀՀ Կառավարության հաստատած ծրագրի շրջանակում Պաշտպանության, ԿԳ նախարարությունների կողմից կազմակերպվել են մի շարք շարադրությունների մրցույթներ՝ միտված մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության զարգացմանը, անկախ և հզոր հայրենիքի կերտման գաղափարի խթանմանը մեր երիտասարդության շրջանում: Լոռու մարզպետի հովանու ներքո անց է կացվել <<Իմ ծննդավայրը>> խորագրով շարադրությունների մրցույթ, որի արդյունքում 10 լավագույն մասնակիցներ արժանացել են ՀՀ Լոռու մարզպետի մեծարմանը և խրախուսանքին:
2016-2017 ուսումնական տարվա Լոռու մարզի տարվա լավագույն ուսուցիչ է ճանաչվել <<ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 3 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի դասվար Լուսինե Միրաբյանը: Լոռու մարզի <<Տարվա լավագույն տնօրեն>> անվանակարգում 2016-2017 ուսումնական տարվա լավագույն տնօրեն է ճանաչվել <<ՀՀ Լոռու մարզի Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոց>> ՊՈԱԿ-ի տնօրեն Սուսաննա Դարբինյանը, իսկ <<Լավագույն դաստիարակ>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Ալավերդու թիվ 6 նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակ Արմինե Ձավարյանը:
Հատուկ (ներառական) կրթություն: 2016-2017 ուստարում ներառական կրթություն են իրականացրել մարզի 16 հանրակրթական դպրոցներ՝ 471 վկայագրված աշակերտների համար:
2017 թվականի սեպտեմբերից Լոռու մարզում իրականացվում է համընդհանուր ներառական կրթություն: Լոռու մարզի հատուկ դպրոցների վերակազմակերպման արդյունքում մարզի հանրակրթական դպրոցներ են տեղափոխվել 98 աշակերտներ, ինչի արդյունքում 2017-18 ուստարում ներառական կրթություն են իրականացնում մարզի 53 դպրոցներ՝ 662 վկայագրված աշակերտների մասնակցությամբ:
Ռազմահայրենասիրական դաստիարակություն: Աճող սերնդի դաստիարակության գործում կարևոր դեր է խաղում հանրակրթական դպրոցում ռազմահայրենասիրական աշխատանքների կազմակերպումը: Այդ խնդիրների լուծման ուղղությամբ էական աշխատանք է կատարվել Լոռու մարզի հանրակրթական դպրոցներում: Հանրակրթության բնագավառում առանձնահատուկ նշանակություն ունի ՆԶՊ առարկայի դասավանդման գործընթացի կազմակերպումը: Նրա նպատակն է պատրաստել ռազմահայրենասիրական ոգով դաստիարակված ռազմագիտական անհրաժեշտ գիտելիքներ և բարոյակամային բարձր հատկություններ ունեցող պատանիներ: Այս գործում մեծ դեր ունի ՆԶՊ առարկայի դասավանդման որակը: Մարզի դպրոցներում կա 248 միավոր ուսումնական զենք, որից 130-ը ուսումնական ինքնաձիգ զենք է, 19-ը՝ նռնականետ, 99-ը՝ օդամղիչ հրացան: 2017թ-ին դպրոցների ռազմագիտության դասասենյակները և լսարանները նորացվել են համապատասխան դիդակտիկ պարագաներով, ցուցադրական նյութերով, ստենդներով և տեսաֆիլմերով: «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում կազմակերպվել են հանդիպում-խորհրդակցություններ դպրոցների տնօրենների, փոխտնօրենների և ՆԶՊ առարկայի ուսուցիչների մասնակցությամբ: Ծրագրերի շարունակականությունն ապահովելու նպատակով դպրոցների տնօրեններին հանձնարարվել է նմանատիպ հանրային քննարկումներ կազմակերպել նաև ավագ դասարանների սովորողների և նրանց ծնողների մասնակցությամբ: ՆԶՊ առարկայից 2017թ. դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլին Լոռու մարզից մասնակցել է 7 աշակերտ: Թիմային հաշվարկով ռազմականացված խաղերից թիմը գրավել է 2-րդ տեղը:
2017թ. նոյեմբերին կազմակերպվել և անց է կացվել «Կորյուն» ռազմամարզական խաղերի տարածքային փուլը: Տարածքային փուլին մասնակցել է 21 թիմ՝ 210 մասնակիցներով, որից 5 թիմ ՝ 50 մասնակիցներով, անցել է մարզային փուլ: 2017թ. մայիս ամսին հաջողությամբ կազմակերպվել են մեկօրյա ռազմադաշտային պարապմունքները: Դրանց մասնակցել է 11-րդ դասարաններում սովորող 235 պատանի:Համագործակցված աշխատանք է կատարվել Լոռու մարզի փրկարարական վարչության հետ:
Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում կարևոր նշանակություն ունի շրջանավարտների կողմից ռազմական ուսումնական հաստատություններ ընդունվելու աշխատանքների կազմակերպումը: Ուսումնական հաստատություններում, շնորհիվ տնօրենների և զինղեկների ռազմահայրենասիրական դաստիարակությունը կարևորելու և գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու՝ 2017թ. հանրապետության տարբեր ՌՈւՀ-եր է ընդունվել 10 դիմորդ:
Տարածքային զինկոմիսարիատների հետ համագործակցված աշխատանքներ են տարվել շրջանավարտների ուղղությամբ՝ ՀՀ, ԱՊՀ և արտասահմանյան երկրների բուհեր ընդունվելու համար: 2017թ. գարնանը մարզի բոլոր տարածաշրջաններում և քաղաքներում կազմակերպվել են հանդիպումներ շրջանավարտների, ՀՀ ՊՆ և ռազմական բուհերի դասախոսների հետ: Նման հանդիպում է կազմակերպվել նաև նոյեմբեր ամսին՝ մարզի բոլոր տարածաշրջաններում 10-12-րդ դասարանցիների համար, որին մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցներ:
Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության կազմակերպման գործում կարևոր է դպրոցների հետ ռազմաշեֆական աշխատանքների կազմակերպումը: Ներկա դրությամբ մարզի բոլոր դպրոցները կապված են շեֆ - զորամասերի հետ և արդյունավետ աշխատանք են տանում սովորողների՝ ՀՀ ազգային բանակում ծառայության նախապատրաստելու ուղղությամբ: Դասագրքերի շրջանառու համակարգով 2017-2018 ուստարվա սկզբում բաշխվել է 39 անուն 56305 դասագիրք: Դասագրքերի վարձավճարների գանձումը մարզում կատարվել է 100 տոկոսով: Ստացվել է տարրական դասարանների 14 անուն 25315 դասագիրք:
Պարենի Համաշխարհային Ծրագրի Հայաստանյան գրասենյակի կողմից մարզի 143 դպրոցներում իրականացվում է <<Դպրոցական սնունդ>> ծրագիրը, որի շրջանակներում տարրական դասարանների և նախակրթարանների 11627 երեխաների համար 1-անգամյա սնունդ է կազմակերպվում: Ծրագրում ընդգրկված են նաև դպրոցներում գործող 34 նախակրթարանները: Նախադպրոցական կրթության զարգացման ուղղությամբ համագործակցություն է իրականացվել Կրթության ազգային ինստիտուտի, ԿԳՆ կրթական ծրագրերի կենտրոնի, միջազգային, բարեգործական կազմակերպությունների («Վորլդ Վիժն», ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի UNICEF, ԱՐԴԱ, DSC ֆրանսիական միության հայաստանյան մասնաճյուղ, «Փրկեցեք երեխաներին», «Քայլ առ քայլ և այլն), հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կառույցների հետ:
Նախապատրաստվել է մարզի սոցիալապես անապահով, ծնողազուրկ 7-13 տարեկան 415 աշակերտների ցուցակը, որոնք իրենց ամառային հանգիստը 3 հերթափոխով անց են կացրել Հանքավանի «Լուսաբաց» մանկական առողջարարական ճամբարում: Պատշաճ մակարդակով կազմակերպվել է երեխաների մեկնումը և վերադարձը:
Մարզի 30 ուսման գերազանց առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ընտանիքների աշակերտներին և սովորողներին նշանակվել է «Լոռու դպրոց» հիմնադրամի անվանական կրթաթոշակ 3000-10000 դրամի չափով: 15 շնորհալի երեխաների «Լոռու մշակույթ և սպորտ» հիմնադրամի կողմից նշանակվել է 10000-20000 դրամի չափով կրթաթոշակ:Նոր ուսումնական տարվա կապակցությամբ օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հիմնադրամի կողմից մարզի ավելի քան 1000 անապահով ընտանիքների դպրոցական երեխաների հատկացվել են 11 անուն գրենական պիտույքներ, գրքերի վարձավճարներ և զանազան կարգի այլ օգնություններ:
Մարզի հանրակրթություն իրականացնող բոլոր դպրոցները ունեն համակարգիչներ, համակարգչային դասարաններ` ապահովված համացանցով: Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման նպատակով հետևողական աշխատանք է տարվում դպրոցներում «Սմարթ դասասենյակ» ստեղծելու և կահավորելու ուղղությամբ:
Մշակույթ
Տարեսկզբից սկսած տարեմուտի միջոցառումներ են կազմակերպվել մարզի քաղաքային և խոշոր գյուղական համայնքներում: Մեծ շուքով են նշվել հատլապես Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարելիցին նվիրված հոբելյանական միջոցառումները: Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված մարզային միջոցառումների թվում կազմակերպվել են գրքերի ցուցադրություններ թատերականացված ներկայացումներ, դասախոսություններ և այլն: Մայիսի 28-ին վանաձորցիները հանդիսավորությամբ նշվեց Հանրապետության տոնը և Ղարաքիլիսայի հերոսամարտի 99-րդ տարեդարձը: Մայիսի 9-ին մարզկենտրոն Վանաձորում մեծ շուքով նշվել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 72-ամյակը և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը: ՀՀ Անկախության 26-ամյա հոբելյանին և Սահմանադրության օրվան նվիրված հանդիսություններ և տոնական համերգներ են կազմակերպվել մարզի համայնքներում, մասնակցությամբ մարզի լավագույն համույթների և անհատ կատարողների:
Վաստակավոր կոլեկտիվ, Հայաստանի Ազգային Ակադեմիական Երգչախմբի համերգը կայացել է Վանաձորի Շ.Ազնավուրի անվան մշակույթի պալատում, մաեստրո Հ. Չեքիջյանի ղեկավարությամբ: Կազմակերպվել են տարաբնույթ այլ միջոցառումներ ևս:
«Պետական աջակցություն մշակութային միջոցառումներին» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են հետևյալ միջոցառում-հանդիսությունները.
«Պատանի երաժիշտ կատարողների» Լոռու մարզային մրցույթ-փառատոն, «Ազգային նվագարանների երգի-պարի, ասմունքի» ամենամյա Լոռու մարզային փառատոն, «Լոռվա հարսանիք» հանդիսություններ համայնքներում, «Վարդավառ» հանդիսություն՝ Գյուլագարակ համայնքի «Հեքիաթ» հանգստյան գոտու տարածքում:
«Մշակութային կանգառ» միջոցառումների շրջանակներում կազմակերպվել են Հայաստանի երգի թատրոնի համերգները Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի, Ստեփանավան համայնքներում, Կոմիտասի անվան լարային քառյակի և Ժողովրդական նվագարանների համույթի համերգը Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը: Վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբի համերգը,«Հայաստան, ի՝մ սեր» խորագրով համերգների կազմակերպումը Սպիտակ, Ալավերդի, Օձուն, Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան համայնքներում:
Միջոցառումներ են կազմակերպվել նաև Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ:
Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի համերգասրահում «Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 11-րդ մրցույթ-փառատոն»-ի Լոռու մարզային փուլի կազմակերպումը:
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում կայացած «Մշակութային Վերածնունդ» համահայկական փառատոնին Լոռու մարզից մասնակցել են Վանաձոր, Շահումյան, Մեծավան համայնքներից պարային համույթներ, անհատ ստեղծագործողներ:
«Պարի միջազգային օրվան» նվիրված համերգ-հանդիսություններ: Կազմակերպվել են Ասմունքի հանրապետական մանկապատանեկան 10-րդ և 11-րդ մրցույթ-փառատոների Լոռու մարզային փուլերը:
Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել Լոռու մարզային գրադարանում, մարզի մի շարք մշակույթի տներում և ակումբներում,հանրակրթական դպրոցներում:
Դսեղի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում պաշտոնապես բացվել է թումանյանական հերոսների փայտե քանդակների պուրակը, նոր ենթակառուցվածքային շինությունը:
«Ազգային Գրադարանային Շաբաթ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզային գրադարանում և մարզի շուրջ 47 գրադարաններում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, գրական-երաժշտական ցերեկույթներ, որոնք անցել են պատշաճ մակարդակով:
«Թանգարանային գիշեր» խորագիրը կրող միջոցառումներ են կազմակերպվել մարզում գործող բոլոր թանգարաններում:
Երեխաների պաշտպանության օրվան նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել մարզի համայնքներում:
Հանդիսվորությամբ նշվել է Ուսուցիչների տոնը:
«Բերքի տոն-2017» տոնահանդեսն այս տարի առաջին անգամ հանդիսավորությամբ նշվեց Վանաձորի Հայքի հրապարակում: Ախթալա համայնքում Կազմակերպվել է ավանդույթ դարձած «Խորովածի տոն 2017» մրցույթ-փառատոնը:Հանդիսությանը մասնակցել են մարզի լավագույն համերգային կոլեկտիվներ և անհատ կատարողներ:«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկայն թատրոնների 12-րդ միջազգային փառատոնի կազմակերպումը մարզի համայնքներում, որտեղ ներկայացումներով հանդես են եկել հանրապետության և մի շարք արտասահմանյան երկրների տիկնիկային թատրոններ:
Ավանդույթ են դարձել Լոռու մարզի հետ բարեկամության խոր արմատներ ձգած ԱՀ Մարտակերտի վարչական շրջանի դպրոցականների այցելությունները Լոռի, որտեղ բնության գրկում գտնվող «Ծիծեռնակ» և «Գուգարք» ճամբարներում նրանք հանգստանում են, կազդուրվում, բարեկամանում տեղի երեխաների հետ, էքսկուրսիաների շնորհիվ հաղորդակից դառնում մայր հայրենիքի պատմաճարտարապետական արժեքներին, այցելում թանգարաններ, պատմական վայրեր: Մշտապես աջակցություն է ցուցաբերվում մարզում գործող Վանաձորի Ուկրաինական համայնքի` «Վերբիչենկա» երգչախմբին, ովքեր մշտապես մասնակցում են կազմակերպվող մարզային միջոցառումների, ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառումներին, հարկ եղած ժամանակ հյուրախաղային ծրագրերին:
Սպորտ և երիտասարդություն
2017թ. փետրվարի 19-ին Թեժ լեռան հովտում կազմակերպվել և անց է կացվել «Լոռվա ձմեռ-2017» 47-րդ ավանդական մարզատոնահանդեսը:
2017թ.-ի մայիսին Վանաձորում անց է կացվել <<ՀՀ Լոռու մարզպետի գավաթ>> մրցաշարը` ֆուտզալ մարզաձևից, որին մասնակցել են տարածաշրջաններում հաղթած թիմերը, ինչպես նաև Վանաձորից 14 թիմ /ընդհանուր 20 թիմ/: Մրցաշարի հաղթող է ճանաչվել Լոռու մարզպետարանի թիմը: Հաղթող և մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մարզպետի պատվոգրերով, մարզպետի գավաթներով, մեդալներով, դրամական պարգևներով:
Մայիս ամսին Երևանում կայացել է 4-7-րդ դասարանցիների սպորտլանդիա մարզական միջոցառման հանրապետական փուլը, որտեղ Լոռու մարզը ներկայացրել է մարզային փուլում հաղթող ճանաչված Գուգարք համայնքի միջնակարգ դպրոցի հավաքական թիմըգրավելով 3-րդ մրցանակային տեղ:
Կազմակերպվել են հանրակրթական դպրոցների սովորողների երկրորդ հանրապետական ուսումնամարզական խաղերը, որի Լոռու մարզային փուլում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի թիմը:
Կազմակերպվել են ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն նախադպրոցական հիմնարկ» մրցույթի տարածաշրջանային, մարզային և հանրապետական փուլերը: Մարզային փուլի հաղթող է ճանաչվել Վանաձորի թիվ 31 ՆՈՒՀ-ի թիմը, որը մասնակցել է հանրապետական եզրաձակիչ փուլին:
Հուլիս ամսին կայացել են ՀՀ անկախության 26-րդ տարելիցին նվիրված ամենամյա դպրոցականների մարզական խաղերի տարածաշրջանային, մարզային և հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որին մասնակցել են Լոռու մարզի հավաքական թիմերը: Մեր մարզը ներկայացնող թիմերը եզրափակիչ փուլում գրավել են 2 առաջին:
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության և Վանաձորի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող շախմատի դպրոցի ջանքերով կայացել են դպրոցականների շախմատի օլիմպիադայի ներդպրոցական, համայնքային և մարզային փուլերը:
Մարզի հանրակրթական դպրոցների 1-6-րդ դասարանի աշակերտների շրջանում կազմակերպվել են ՀՀ «Ազգային Ժողովի գավաթի» խաղարկության մրցումների ներդպրոցական, տարածաշրջանային, մարզային փուլերը:
Կազմակերպվել են ՀՀ Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի 2017թ. տարածաշրջանային, մարզային փուլերը: Հանրապետական փուլում Լոռու մարզը ներկայացնող Հանիսյանների ընտանիքը գրավեց 2-րդ, իսկ Նազարյանների ընտանիքը չորրորդ տարին անընդմեջ գրավեց առաջին տեղ:
Կազմակերպվել են <<Տարեցների մարզական խաղեր>> մրցույթի տարածաշրջանային և մարզային փուլերը, որոնց արդյունքում ձևավորվել է Լոռու մարզի հավաքական թիմը: Ծաղկաձորում կայացած եզրափակիչ փուլում լոռեցիները հաջող են մասնակցել՝ թիմային հաշվարկում գրավելով 2-րդ պատվավոր տեղը:
2017թ. Օգոստոսի 21-27ը Ծաղկաձորում անց է կացվել <<Բազե-2017>> երիտասարդական հավաքը, որին մասնակցել է նաև Լոռու մարզը ներկայացնող ջոկատը: Լոռեցի երիտասարդները փայլուն մասնակցություն են ունեցել հավաքի ընթացքում կազմակերպված մրցումներին՝ չորրորդ տարին անընդմեջ ճանաչվելով հավաքի լավագույն ջոկատ:
Սեպտեմբեր ամսին կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն հաշմանդամ մարզիկ» մրցույթի Լոռու մարզային փուլը, որի հաղթողները մասնակցել են Ծաղկաձորում անցկացված եզրափակիչ փուլին: Գրավելով 3 առաջին և 1 երկրորդ տեղ, Լոռու մարզի թիմը երկրորդ տարին անընդմեջ կանգնեց պատվո հարթակի ամենավերին աստիճանին:
Հոկտեմբերի 1-3-ը Վանաձորում սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ համատեղ կազմակերպվել են առաջին գյուղական մարզական խաղերի հանրապետական եզրափակիչ փուլը, որին մասնակցել են 10 մարզերի և Արցախի Հանրապետության հավաքական թիմերը: Լոռու մարզի հավաքական թիմը, այս մրցմանը ևս հաջող մասնակցություն ունեցավ՝ ընդհանուր հաշվարկում գրավելով 2-րդ տեղ:
Հոկտեմբերին Երևանում կայացավ հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանցիների 1-ին հանրապետական սպարտակիադան՝ հնգամարտ, վոլեյբոլ, բասկետբոլ և սեղանի թենիս մրցաձևերից: Լոռու մարզի հավաքական թիմերը, որոնք ձևավորվել էին մարզային փուլի մրցումների արդյունքում մասնակցեցին հանրապետական եզրափակիչ փուլին: Լոռեցիները գրավելով 2 առաջին և 2 երկրորդ տեղ ընդհանուր հաշվարկում գրավեցին 3-րդ մրցանակային տեղ:
Հոկտեմբերին կազմակերպվել են ավագ տարիքի դպրոցականների ամենամյա ռազմամարզական խաղերի դպրոցական, տարածքային և մարզային փուլերը: Դեկտեմբեր ամսին ամփոփվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն քաղաքային մարզական համայնք» հանրապետական մրցույթների համար ներկայացված հայտերը: «Լավագույն քաղաքային մարզական համայնք» անվանակարգում առաջին տեղ է գրավել Լոռու մարզը ներկայացրած Վանաձոր համայնքը:
2017թ-ի ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնի հետ համատեղ կազմակերպվել են հանդիպումներ մարզի առավել ակտիվ երիտասարդների հետ: Տարբեր թեմաներով կազմակերպվել են բազմաբնույթ քննարկումներ, կլոր սեղաններ մարզի տարածքում գործող հասարակական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի ուանողական խորհուրդների այլ շահագրգիռ կազմակերպուտթյունների և անհատների հետ:
Վարչության պետը ներկայացրեց նաև ոլորտների խնդիրները և 2018թ. դրանց լուծման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները:
Հաշվետվության ավարտին մարզի ղեկավարան առաջին հերթին ևս մեկ անգամ պահանջեց լուրջ ուշադրություն դարձնել կրթության որակին և հետևողական քայլեր իրականացնել այդ ուղղությամբ: Նա հանձնարարեց նաև «Սմարթ» գաղափարի իրականացման նպատակով տարվող աշխատանքներին առավել գործուն մասնակցություն ունենալ, հետևողականորեն զբաղվել ներառկան կրթական համակարգի լիարժեք ներդրման ու պարտուսից դուրս մնացած երեխաների խնդիրներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59