Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ներկայացվեց Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի հաշվետվությունը

31.01.2018

 Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը մարզի ղեկավարին և մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներին ներկայացրեց 2017թ. բաժնի կողմից իրականացված աշխատանքներն՝ ըստ գործառույթներիhttp(lori.mtad.am/files/docs/30510.pdf):
Նա նախ և առաջ նշեց, որ բաժինը գործուն մասնակցություն է ունեցել Լոռու մարզի 2017-2025թ.թ. ռազմավարական ծրագրի մշակման գործում: ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 6-ի նիստի N29 արձանագրային որոշմամբ հաստատվել է մարզի զարգացման ռազմավարությունը, որը համահունչ է ՀՀ տարածքային զարգացման 2014-2025թթ. ռազմավարությանը:
Մարզի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունը սահմանում է հետևյալ ռազմավարական նպատակները. 1.Մինչև 2025թ. մարզի տնտեսական աճի ապահովում՝ տնտեսության վարման ինտենսիվ մեթոդների կիրառում, աշխատատեղերի ստեղծում, աղքատության կրճատում` մինչև 10 տոկոս: 2.Մինչև 2025թ. մարզի երեք տարածաշրջանների համաչափ զարգացման ապահովում՝ շեշտը դնելով սահմանամերձ և թույլ զարգացած բնակավայրերի վրա:3.Մինչ 2025թ. ՀՀ Լոռու մարզում կբարելավվի տարածքային և տեղական զարգացման կառավարման կարողությունները և համակարգերը:
Ծրագրի հիմնական գերակայություններ են արտահանմանը միտված արդյունաբերության զարգացում (հանքարդյունաբերություն, թեթև և սննդի արդյունաբերություն, ՏՏ ոլորտ), ինտենսիվ գյուղատնտեսության զարգացում,մշակութային, գյուղական տուրիզմի զարգացումը (ներառյալ ձմեռային տուրիզմի և էկոտուրիզմի զարգացում):
Մշակվել է 2018թ. Լոռու մարզի գործունեության ծրագիրը,որում բացի տարբեր ոլորտների պլանավորված աշխատանքները, ներառնվել են ՀՀ կառավարության կողմից տրված մարզերի սոցիալ-տնտեսական ցուցանիշներն և ուղղությունները,ՀՀ մարզպետների կողմից 2017թ.-ին կատարված աշխատանքների ցուցանիշները:
ՀՀ Լոռու մարզի համախառն ներքին արդյունքը 2016թ.-ի դրությամբ կազմել է 225մլրդ դրամ։ Մեկ շնչի հաշվով մարզի ՀՆԱ-ն 2016թ.-ին կազմել է 1 000.026դրամ միջին հանրապետական ցուցանիշի 59 տոկոսը։ Նոր աշխատատեղերի բացման շնորհիվ աղքատության մակարդակը 2018թ.-ին կկրճատվի 0.6 տոկոսով և գործազրկության մակարդակը կնվազի 0.8 տոկոսով։
Լոռու մարզի 2018թ.-ի գործունեության ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 72.601 մլրդ դրամ:
Աջակցություն է ցուցաբերվել համայնքների տնտեսական զարգացման ծրագրերին՝ Համայնքների 5 ամյա զարգացման ծրագրեր ՝ 106 , ԵՄ աջակցությամբ «Քաղաքապետերը հանուն տնտեսական զարգացման» ծրագիր՝ 7, ՀՏԶՀ «Միջհամայնքային սոցիալական և տնտեսական զարգացման նախաձեռնությունների աջակցություն» ծրագրի մեկնարկ, 2018թ. ՏԱՊ մեթոդաբանության ուղեցույցների տրամադրում համայնքներին, համայնք-մասնավոր հատված համագործակցության ուղեցույցի տրամադրում համայնքներին, միավորված և խոշոր համայնքներում տնտեսական պատասխանատուների ներգրավում՝ 13:
Արդյունաբերություն: 2017թ. ՀՀ Լոռու մարզում գրանցված ձեռնարկությունների թիվը 8968, որից՝ խոշոր ձեռնարկություններ՝ 9, աշխատողների թիվը՝ 19825 մարդ, 2017թ. ստեղծված նոր ձեռնարկություների թիվ՝ 163, ստեղծված աշխատատեղերի թիվը՝ 950:
2017թ. անցած 9 ամսում մարզի արդյունաբերական ձեռնարկությունների կողմից թողարկված արտադրանքի ծավալը ընթացիկ գներով կազմել է՝ 104.3մլրդ դրամ, 2016թ. նույն ժամանակաշրջանի 95.9 մլրդ դրամի դիմաց: Համադրելի գներով արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է՝ կազմելով նախորդ տարվա 96.5տոկոսը (1-ին կիսամյակում՝ 92.2տոկոս, 1-ին եռամսյակում՝ 87.9), բացարձակ նվազումը՝ 3.4մլրդ դրամ: Նվազումը հիմնականում բացատրվում է «Թեղուտ» ՓԲԸ-ում (91.5 տոկոս) և «Էյ-Սի-Փի» ՓԲԸ-ում (95.7տոկոս), թողարկվող արտադրանքի ծավալների նվազմամբ: Լոռու մարզի արդյունաբերական արտադրանքի տեսակարար կշիռը հանրապետության արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում (ընթացիկ գներով) 9 ամիսների արդյունքներով կազմել է 8.8 տոկոս (4-րդ ցուցանիշը): Պատրաստի արտադրանքի իրացման ծավալը կազմել է 104.7մլրդ դրամ (աճի ինդեքսը՝ 109.8տոկոս), որից՝ ԱՊՀ երկրներ՝ 907.3 մլն դրամ (աճը` 139.8տոկոս, տեսակարար կշիռը իրացման ծավալում ՝0.9) և այլ երկրներում 60934.8 մլն դրամ (համապատասխանաբար՝ 103.3 և 58.2 տոկոս):
Մարզի արդյունաբերության հիմնական տեսակների ծավալները, աճերը և դրանց տեսակարար կշիռները 2017թ. 9 ամիսների արդյունքներով ունեն այսպիսի տեսք՝
• հանքագործական արդյունաբերություն՝ 54.1 մլրդ դրամ, ծավալի աճը՝ 95.7 տոկոս և տեսակարար կշիռը 51.8 տոկոս (2016թ. 9 ամսում՝ 50.5 տոկոս):
• Մշակող արդյունաբերություն՝ համապատասխանաբար՝ 41621.4 մլն դրամ, 103 տոկոս և տեսակարար կշիռը՝ 39.9 տոկոս (2016թ. 9 ամսում՝ 37.8 տոկոս):
• Էլ.էներգիայի արտադրություն՝ համապատասխանաբար՝ 7672.7 մլն դրամ, 76.8 տոկոս և 7.4 տոկոս (2016թ. 9 ամսում՝ 10.8 տոկոս);
• Ջրամատակարարում, թափոնների մշակում և այլ ճյուղեր՝ համապատասխանաբար՝ 904.5 մլն դրամ, 100.6 տոկոս և 0.9 տոկոս, (2016թ. 9 ամսում՝ 0.9 տոկոս):
Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում ՓՄՁ –ի մասնաբաժինը 24 տոկոս է: Համագործակցություն է ծավալվել ՓՄՁ ԶԱԿ Լոռու մասնաճյուղի, Վանաձորի զբաղվածության տարածքային կենտրոն,մարզի գործարարների, Լոռու մարզի առեւտրաարդյունաբերական պալատի, Լոռու գործատուների միության, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, Թումանյան աշխարհ զբոսաշրջության կենտրոնի հետ: Մարզում ներդրումային հնարավորությունների ընդլայնման եւ արտասահմանյան գործընկերների ներգրավման համար ստեղծվել է ժամանակի պահանջներին համապատասխան տեսաբազա՝ ներառնված ձեռնարկություններ 21-ն են: 2017թ. մարզի ներդրումային ծրագրերն են. ՀՀ ՏԿԶՆ ներկայացված ներդրումային ծրագրեր՝ 30, որից՝ 15-ը գյուղատնտեսական ,12 սկսնակ բիզնեսի,18 գործող ձեռնարկությունների: 2017թ.մշակվել է 12 ծրագիր,1 ծրագիր ֆինանսավորվել է(45 մլն դրամ Ռոզ Ֆռուդ):
ՍՄԱՐԹ նախաձեռնության շրջանակներում մարզի 10 համայնքների 17 մարզային ենթակայության դպրոցներում ստեղծել են «Սմարթ» դասասենյակներ։ Աշխատանքներ են տարվում «Սմարթ» դասասենյակների բովանդակային հագեցման ուղղությամբ, միջազգային կառույցներին ներգրավելու այս գործընթացներում:
Բաժինը սպասարկում է մարզպետարանի պաշտոնական կայքէջը, հետևողական է համայնքների պաշտոնական կայքերի աշխատանքի նկատմամբ: Տեղեկատվական համակարգեր շահագործող համայնքների ընդհանուր թիվը 38-ն է(56-ից), պաշտոնական կայքեր ունեն 20-ը։
Մարզ այցելած զբոսաշրջիկների թիվը 2017թ.-ին՝ 120.000 մարդ է, 2016թ. դրությամբ այդ թիվը կրկնապատկվել է:
Արտաքին կապերի շրջանակներում մարզը 2017թ.-ին համագործակցել է Ռումինիայի Հարգիտա նահանգի հետ:Լոռու մարզի և Ռումինիայի Հարգիտա նահանգի միջև համագործակցության վերաբերյալ մտադրությունների արձանագրություն է ստորագրվել:Համագործակցությւոնը շարունակվել է Ֆրանսիայի Պրովանս Ալպեր Լազուրի Ափ ռեգիոնի հետ, մասնակցություն է ցուցաբերվել «Միջերկրականի ապագան» խորագրով Միջերկրական երկրների տարածաշրջանային ֆորումին: Պաշտոնական այցեր են կատարվել Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն, Նիդերլանդների թագավորություն:
ՊԱԿԱ-ի հետ համագործակցության շրջանակներում աշխատանքներ են տարվել Ախթալայում Ժան- Ժակ դը Մորգանի անվան ցուցասրահ-թանգարան ստեղծելու ուղղությամբ:Գործընկեր կազմակերպություններն են Ֆրանսիայի Օտ-Տեղ-դը-Պրովանս կազմակերպությունը, «Թումանյան աշխարհ» զբոսաշրջության գրասենյակը:Ծրագրի արժեքը 73 մլն դրամ է:
Համագործակցություն է հաստատվել մի շարք միջազգային կառույցների հետ:
Բաժնի կողմից 2018թ. նախատեսվող աշխատանքներն են.
• Մարզի 2018թ. գործունեության ծրագրի մշակում և ըստ եռամսյակների մշտադիտարկում:
• Համայնքների զարգացման ծրագրերի ՏԱՊ-երի և խոշորացած համայնքների 5-ամյա զարգացման ծրագերի մշակման աշխատանքներին աջակցություն:
• Համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի գնահատում:
• Համայնքների զարգացման և մասնավոր հատվածի ներդրումային ծրագրերի գործընթացի ընդլայնում և աջակցում:
• ՍՄԱՐԹ դասարանների ստեղծման աշխատանքների շարունակում և դրանց բովանդակությանն աջակցություն:
Շնորհակալություն հայտնելով ընթացիկ տարում կատարված աշխատանքների համար՝ մարզպետը հանձնարարեց 2018թ. հատկապես ուշադրություն դարձնել համայնքների ՏԱՊ-երի կազմման գործընթացին՝ ցուցաբերելով մեթոդական աջակցություն և ակտիվ աշխատելով համայնքների տնտեսական պատասխանատուների հետ, ակտիվացնել փոքր և միջին բիզնեսների հետ համագործակցությունը՝ նպաստելով աառավել թվով ներդրումային ծրագրերի ներգրավմանը և հետևողականորեն զբաղվել «Սմարթ» գաղափարի արդյունավետ իրականացմամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59