Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տրվեցին մեթոդական ցուցումներ
25.01.2018
Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանն այսօր համայնքների «Տարեկան աշխատանքային պլանների» կազմման վերաբերյալ մեթոդաբանական ցուցումներ տրամադրելու նպատակով՝ դասընթաց անցկացրեց մարզի համայնքապետարանների ծրագրային պատասխանատուների և աշախատակազմերի ղեկավարների համար:
Նա տեղեկացրեց, որ այն համայնքները, որոնք նախորդ տարի կազմել են զարգացման 5-ամյա ծրագրեր, դրանց իրագործման համար և նպատակով պետք է կազմեն տարեկան աշխատանքային պլաններ: Իսկ նոր միավորված համայնքները՝ նախ՝ պետք է կազմեն 5-ամյա զարգացման ծրագրերը, ապա նոր միայն՝ տարեկան աշխատանքային պլանները: Հ. Մկրտչյանը նշեց, որ մեթոդական ուղեցույցը տրամադրվել է բոլոր համայնքներին, և քայլառքայլ պետք է առաջնորդվեն այդ փաստաթղթով՝ պլանը ներկայացնելով մեկամսյա ժամկետում: Նա փաստաթուղթը ճիշտ և անվրեպ կազմելու նպատակով մեթոդական մի շարք ցուցումներ տվեց և պատասխանեց առաջադրված հարցերին: Բաժնի պետը պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել նաև ընթացքում: