Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն Լոռու մարզպետարանում
19.01.2018
Հունվարի 18-ին քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը:
Վանաձորի, Գուգարքի և Թումանյանի տարածաշրջանների շուրջ քսան քաղաքացու հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, պատասխանատու պաշտոնյաներ:
Բազմաբնույթ հարցերի շարքում դարձյալ գերակշռում էին ֆինանսական աջակցության, աշխատանքի տեղավորման, բնակարանային պայմանների բարելավման և առողջապահական հարցերը, որոնց ի պատասխան՝ մարզպետի տեղակալն առաջարկեց դիմումներ ներկայացնել՝ նշելով, որ ուսումնասիրությունից հետո դրանց համապատասխան ընթացք կտրվի:
Քաղաքացիների այլ հարցերի ևս տրվեցին սպառիչ պատասխաններ օրենքով սահմանված կարգով: