Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պահանջներն աշխատանքի նկատմամբ էականորեն փոխվել են. բոլոր ջանքերը պետք է ուղղվեն բացառապես մարզի զարգացմանը

08.01.2018

 Այսօր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրեց այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը:
Մարզի ղեկավարը շնորհավորեց ներկաներին անցած տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց 2017թ.-ին կատարված աշխատանքների և արձանագրված հաջողությունների համար:
-2017թ.-ին արաձանագրված հաջողությունները միմիայն տքնաջան աշխատանքի արդյունք են, և համոզված եմ, այս տարի դրանք կկարողանանք կրկնապատկել,-ասաց Ա. Նալբանդյանը:
Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց նախորդ տարեվերջին տրված հանձնարարականների կատարումը՝ նշելով, որ ներկայում աշխատանքներ են տարվում մարզպետի գնահատման նոր չափորոշիչների շրջանակներում նախատեսված և այլ աշխատանքների ուղղությամբ:
Սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը ներկայացրեց մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը: Նա նշեց, որ նախորդ տարեվերջին աննախադեպ հավաքագրում է կատարվել, և ցուցանիշները հիմնականում գոհացուցիչ են: 2017թ. սեփական եկամուտների կատարողականը պլանի դիմաց կազմել է 99,2 տոկոս, նախորդ տարվա համեմատությամբ աճը՝ 11,1 տոկոս է, հողի հարկինը՝ 87,4 տոկոս (նախորդ տարվա համեմատությամբ աճը՝ 17,5 մլն դրամ), գույքահարկինը՝ 103,1 տոկոս (աճը՝ 5,3 տոկոս):
Մարզպետը շնորհակալություն հայտնեց հավաքագրումների համար պատասխանատու աշխատակիցներին՝ հատկապես նախորդ տարեվերջին հետևողական աշխատանքներ իրականացնելու և բարձ ցուցանիշներ ապահովելու համար, ինչպես նաև այն համայնքների ղեկավարներին, ովքեր 100 տոկոս հավաքագրում են ապահովել բոլոր հարկատեսակների գծով: Նա հանձնարարեց աշխատանքային առաջին օրվանից սկսած խստորեն հետևել հավաքագրման գործընթացին:
Ա. Նալբանդյանը այնուհետև անդրադարձավ 2017թ. վերջին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցությունում քննարկված հարցերին և ոլորտառոլորտ տրված հանձնարարականներին: Ելնելով դրանցից՝ մարզի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ տվեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներին՝ նշելով, որ պահանջներն աշխատանքի նկատմամբ էականորեն փոխվել են, և բոլոր ջանքերը պետք է ուղղվեն բացառապես մարզի զարգացմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59