Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուրբ ծննդյան օրը մատուցված պատարագին ներկա էր նաև մարզի ղեկավարը
08.01.2018
Հունվարի 6-ին Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում ի լուր հավատավոր ժողովրդի հայտարարվեց Քրիստոսի Սուրբ ծննդյան ավետիսը: Սուրբ ծննդյան օրը Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի մատուցվեց Սուրբ պատարագ: Պատարագին ներկա էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, այլ պաշտոնատար անձինք:
Գուգարաց թեմի առաջնորդն ընթերցեց Վեհափառ Հայրապետի Սուրբ ծննդյան պատգամը և իր օրհնության խոսքը հղեց ներկաներին:
Սուրբ պատարագի ավարտին տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ կատարվեց ջրօրհնյաց կարգ՝ ի խորհուրդ Հիսուս Քրիստոսի մկրտության: