Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամանորյա ցուցահանդես-վաճառք Լոռու մարզպետարանում
25.12.2017
«Հայկական Կարիտաս» և «Խաչվող ուղիներ» ՀԿ-ների կողմից Լոռու մարզպետարանի առաջին հարկում այսօր կազմակերպված ամանորյա բարեգործական տոնավաճառին մասնակցեց Լոռու մարզպետարանի աշխատակազմը՝ այդպիսով աջակցելով «Երեխաների և երիտասարդների սոցիալական պաշտպանությունն ու հոզորացումը` Վանաձորում» ծրագրի իրականացմանը:
Լոռու մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Նարեկ Սարգսյանը գնումներ կատարեց նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից, քանի որ մարզի ղեկավարը գործուղման մեկնելու պատճառով այս անգամ չկարողացավ ներկա գտնվել տոնավաճառին: