Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը ծանոթացավ յոթերորդ հրատապ ծրագրի ընթացքին. ծրագիրն ավարտական փուլում է
14.12.2017
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթացավ Հագվի, Օձուն և Այգեհատ համայնքներում պետական միջոցներով և Լոռու մարզպետարանի պատվիրատվությամբ 7-րդ հրատապ ծրագրի շրջանակներում իրականացվող ծրագրերին:
Հագվի համայնքում կառուցվում է հանդիսությունների սրահ: Շինաշխատանքներն (պայմանագրային արժեքը 30 մլն դրամ)իրականացնում է «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Շինարարությունն ավարտական փուլում է, և շենքը նախատեսվում է շահագործման հանձնել տարեվերջին:
Օձուն համայնքի Արվեստի դպրոցի վերանորոգումը ևս ավարտական փուլում է: Աննշան աշխատանքներ են մնացել բարեկարգված շինությունը Օձունի հասարակությանը հանձնելու համար: Շինաշխատանքներն իրականացնում է «Պապ և Դավիթ» ՍՊԸ-ն (պայմանագրային արժեքը 14 մլն 832 հազար դրամ):
Այգեհատ համայնքի համայնքային կենտրոնի վերանորոգումը սկսվել է դեռևս հունիսին և ընդամենը մեկ շաբաթից այն իր դռները կբացի այգեհատցիների առաջ:
Շինարարը դարձյալ «Պապ և Դավիթ» ՍՊԸ-ն է(պայմանագրային արժեքը 18 մլն դրամ):
Մարզի ղեկավարն ընդհանուր առմամբ իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքների որակից, իսկ նրա մատնանշած որոշ թերություններ, շինարարների վստահեցմամբ, կշտկվեն հաշված օրերի ընթացքում: Այնպես որ, շինությունների շահագործումը տեղի կունենա սահմանված ժամկետներում: