Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանրային քննարկում բնապահպանական թեմայով
08.12.2017
ՀՀ բնապահպանության նախարարությունն իրազեկում է, որ ս/թ դեկտեմբերի 12-ին ժամը 12.00-ին Լոռու մարզպետարանի դահլիճում տեղի կունենա «Կոշտ թափոնների համակողմանի կառավարման համակարգ, Վանաձոր, Հայաստան» ծրագրի շրջակա միջավայրի ազդեցության նախնական գնահատման հայտի և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային ծանուցման և քննարկումների 2-րդ փուլը:
Նախարարությունը ծրագրին առնչվող շահագրգիռ մարմիններին և հանրության ներկայացուցիչներին հորդորում է ակտիվ մասնակցություն ունենալ բնապահպանական քննարկմանը: