Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը մասնակցեց «Օրրանի» կողմից կազմակերպած ֆլեշ մոբին
29.11.2017
Հաշմանադամություն ունեցող անձանց նվիրված մեկամսյակի շրջանակներում Վանաձորի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված ֆլեշ մոբին իր մասնակցությունը բերեց նաև մարզի ղեկավար Արթուր Նալբանդյանը: Նա Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի, կազմակերպության անդամների, Լոռու մարզպետարանի, Վանաձորի քաղաքապետարանի, մարզկենտրոնի այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քայլերթով անցավ Հայքի հրապարակով:
Նա իր խոսքում նշեց,որ մարզային իշխանությունները և անձամբ ինքը մշտական ուշադրության կենտրոնում են պահում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները: Վերջիններիս բարձրաձայնմանն ու լուծմանն է ուղղված նաև Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մազրային հանձնաժողովը, որը ղեկավարում է մարզպետը:
Ֆլեշ մոբի ընթացքում «Օրրանի» սաները հանդես եկան պարով և բոլորի ուշադրությունը հրավիրեցին հաշմանդամություն ունեցողների հիմնախնդիրներին: «Լիարժեք կյանք» հկ-ն ևս մասնակցում էր միջոցառմանը: Նրանք հանդես եկան ցուցադրական սպորտային ելույթով՝ ներկայացնելով բոչչա մարզաձևը՝ խաղում ներգարվելով նաև մարզի ղեկավարին: