Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վանաձորում ևս բացվեց Քաղաքացիների սպասարկման գրասենյակ

29.11.2017

 Նոյեմբերի 29-ին Վանաձորի քաղաքապետարան առաջին հարկում հանդիսավորությամբ բացվեց Քաղաքացիների սպասարկման գրասենյակը:
Գրասենյակը հիմնադրվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության (ՏԿԶՆ) հետ համատեղ։
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ԱՄՆ ՄԶԳ ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը,այլ պաշտոնյաներ, հյուրեր:
Բացման առիթով ողջույնի խոսքով հանդես եկան Վաչե Տերտերյանը, մարզի ղեկավարը, քաղաքապետը, դեսպանը և հյուրերը: Օրհնության խոսք հղեց Գուգարաց թեմի առաջնորդը:
Ինչպես նշվեց, Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ կտա «մեկ պատուհան, մեկ կանգառ» սկզբունքի համաձայն քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ, բարձրացնել համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը, դյուրացնել համայնքապետարաններում իրականացվող վարչական գործընթացները:
- Վստահ եմ, Քաղաքացիների սպասարկման գրասենյակը կապահովի համայնքային ծառայությունների բարձրորակ մատուցումը,-ասաց մարզպետը:
Վանաձորի համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքներ կիրականացվեն Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կիրառմամբ, որը, որպես ՏԻՄ-երի համար մշակված տեղեկատվական համակարգ՝ թույլ կտա ապահովել տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում համայնքապետարանում: Համակարգը կնպաստի քաղաքացիների նկատմամբ ՏԻՄ-երի հաշվետվողականության և թափանցիկության աստիճանի բարձրացմանը, մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակի կրճատմանը: Համակարգի միջոցով հնարավոր է բնակիչներին մատուցել առցանց ծառայություններ, հետևել դրանց ընթացքին, իսկ հարցերի դեպքում՝ առցանց դիմել համապատասխան մասնագետներին:
Ներկաները շրջեցին գրասենյակում, ծանոթացան տեխնիկական հագեցվածությանը, իրականացվող աշխատանքներին:
Ի դեպ, այս ծրագրի շրջանականերում նմանատիպ գրասենյակներ են գործում նաև Լոռու մարզի Թումանյան և Ալավերդի համայնքներում:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59