Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անցկացվեց Լոռու մարզխորհրդի նիստը

29.11.2017

Նոյեմբերի 28-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում անցկացվեց Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը, որը վարում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մինչ օրակարգայի հարցերին անցնելը, նա ողջունեց և շնորհավորեց նորընտիր համայնքների ղեկավարներին՝ մաղթելով աշխատանքային հաջողություններ:
Տեղական ինքնակառավարման ոլորտում ՀՀ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված՝ մարզի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվելիք աշխատանքների մասին զեկուցմամբ հանդես եկավ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Ժիրայր Ղազարյանը: Նա իր ելույթում նշեց, որ 2015 թ. ընդունված Հայաստանի Հանրապետության սահմանադրական փոփոխությունները հանգեցրել են տեղական ինքնակառավարման բնագավառին առնչվող գործող օրենսդրական և կառավարման գործընթացների վերանայմանը և ՀՀ Սահմանադրությանը դրանց համապատասխանեցմանը: 2016 թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու» մասին ՀՀ օրենքով փոփոխվել են մի շարք հասկացություններ և իրավական մեխանիզմներ, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարում և համայնք հասկացությունները, տեղական ինքնակառավարման մարմիններին տրված լիազորությունները, այդ լիազորությունների իրականացման նկատմամբ հսկողության ձևերն ու մեխանիզմները, միջհամայնքային միավորումների ստեղծման եղանակներն ու մեթոդները, դրանց իրավական կարգավիճակը և որպես նոր ինստիտուցիոնալ կարգավորումներ՝ համայնքի համար պարտադիր և կամավոր խնդիրների սահմանումը:
- Մարզի համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններն արդեն իսկ ձեռնարկել և պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ իրենց գործունեության կազմակերպումը և իրականացումը օրենքի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ,- ասաց զեկուցողը՝ մասնավորապես նշելով, որ նրանք առաջնահերթությամբ պետք է ապահովվեն համայնքի պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների կատարումը:Ինչպես նաև՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ և ավագանու որոշմամբ սահմանեն համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը: Սոցիալական աջակցության վերաբերյալ կամավոր խնդիրները լուծեն միայն համայնքի ավագանու սահմանած չափորոշիչներով: 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքները պետք է ունենան պաշտոնական համացանցային կայք, որի ստեղծումն ու վարումը պետք է ապահովի համայնքի ղեկավարը՝ օրենքով և համայնքի ավագանու սահմանած կարգով: Ավագանու 9 և ավելի անդամ ունեցող համայնքում ավագանին իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար պետք է ստեղծի մշտական, իսկ անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ ժամանակավոր հանձնաժողովներ, որոնց քանակը, գործառույթները և ձևավորման կարգը պետք է սահմանել ավագանու կանոնակարգով, ավագանու նիստի օրակարգում ընդգրկվող հարցերը նախապես քննարկել ավագանու իրավասու հանձնաժողովում և քննարկման արդյունքում ձևավորված կարծիքը կցել ավագանու նիստի օրակարգի նյութերին: 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստի օրակարգի նախագիծը պետք է հրապարակել զանգվածային լրատվության միջոցներով և համայնքի պաշտոնական համացանցային կայքի միջոցով: Ավագանու անդամներին տրամադրել նիստի հետ կապված փաստաթղթերը, եթե դրանք քննարկվելու են հրապարակային նիստում, դրանք պետք է դրված լինեն նաև համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար մատչելի տեղում, իսկ 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում՝ նաև համայնքի պաշտոնական համացանցային կայքում՝ ներբեռնման հնարավորությամբ: 10000 և ավել բնակիչ ունեցող համայնքներում ավագանու հրապարակային նիստերը առցանց պետք է հեռարձակվեն համայնքի պաշտոնական համացանցային կայքում: Օրենքի 18-րդ հոդվածին համապատասխան՝ ավագանին պետք է իրականացնի «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով նախատեսված լիազորություններ, նույն հոդվածի համապատասխան՝ ավագանին պետք է սահմանի համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը:
«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքով սահմանված են համայնքի 20 պարտադիր խնդիրները, որոնց լուծմամբ ապահովվում է համայնքի գործունեությունը, մասնավորապես՝ համայնքի կայուն զարգացումը, գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության, գյուղատնտեսության, զբոսաշրջության զարգացման խթանումը:
-ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել և փետրվար ամսին ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից համայնքների ՏԻՄ-երին է ներկայացվել համայնքների կողմից մատուցվող ծառայությունները մասնավոր հատվածի միջոցով իրականացնելու (պատվիրակելու) մեթոդական ուղեցույցը և համապատասխան պայմանագրերի օրինակելի ձևերը: Պետք է նշեմ, որ անհրաժեշտ է ձեռնարկել գործնական միջոցներ, այսուհետ մատուցվող ծառայությունները մասնավոր հատվածի միջոցով իրականացնելու համար՝ ղեկավարվելով ուղեցույցում նշված դրույթներով,-ասաց Ժ. Ղազարյանը:
Նրա տեղեկացմամբ՝ վերոնշյալ խնդիրների լուծման նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից առաջարկվել է բոլոր խոշորացված և 5000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարներին՝ իրենց ընտրությամբ 2018 թ հունվարի 1-ից համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսել համայնքի տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուի հաստիք կամ տնտեսական զարգացման հարցերով պատասխանատուի աշխատանքի նկարագիրը ներառել համապատասխան համայնքային ծառայողի պաշտոնի անձնագրում կամ համապատասխան այլ աշխատակցի (հայեցողական պաշտոն զբաղեցնող կամ քաղաքացիական աշխատանք իրականացնող) աշխատանքի նկարագրում:
-2017 թ նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում մարզի 61 համայնքների միավորման արդյունքում կազմավորվել են 10 խոշորացված համայնք: Խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների, բնակավայրերի վարչական ղեկավարների և աշխատակազմերի գործունեության մեկնարկն ապահովելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից մշակվել և ՏԻՄ-երին է տրամադրվել ձեռնարկ, որում նկարագրված են մարդկային ռեսուրսների կառավարման, միավորվող համայնքների գույքի, ստանձնած պարտավորությունների, ակտիվների, պասիվների հանձնման-ընդունման աշխատանքների, միավորվող համայնքների բյուջեների կառավարման, նորընտիր ավագանու առաջին նիստերի կազմակերպման, մոտակա երկու-երեք ամիսների առաջնահերթ միջոցառումների, միավորված համայնքի կազմավորման հետ կապված ընթացակարգերը,-ասաց նա: Խոշորացված համայնքների ՏԻՄ-երը պետք է ձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ իրենց գործունեության կազմակերպումը իրականացնելու ձեռնարկում նշված ընթացակարգերով նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցին համապատասխան, ինչպես նաև սկսեն նախապատրաստական աշխատանքները համայնքի հնգամյա զարգացման ծրագրի մշակման և ընդունման՝ օրենքով սահմանված ժամկետում իրականացնելու ուղղությամբ:
Նա նշեց նաև, որ հաջորդ օրենսդրական պահանջի՝ «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ 2018 թ. հունվարի 1-ից ներքին աուդիտի համակարգի ներդրումը պարտադիր պահանջ է բոլոր համայնքների համար: Այս առումով ներքին աուդիտի գործընթացի կազմակերպման համար պետք է ղեկավարվել ՀՀ ֆինանսների նախարարի համապատասխան հրամանի պահանջներով: Հրամանի համաձայն՝ համայնքում ներքին աուդիտի ստորաբաժանման ստեղծման անհնարինության դեպքում` փոխադարձ համաձայնությամբ, ներքին աուդիտի գործառույթները կարող են իրականացվել այլ համայնքի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից: Իսկ վերջինիս անհնարինության դեպքում համայնքում ներքին աուդիտ կարող է իրականացվել այն մարզպետարանի ներքին աուդիտի ստորաբաժանման կողմից, որի վարչական սահմաններում գտնվում է նշված համայնքը:
Մարզի համայնքների 2017 թ բյուջեների 10 ամիսների սեփական եկամուտների կատարման վերաբերյալ հաշվետվություն և 2018 թ բյուջեների կազմման մասին տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Հրայր Պապոյանը:
Նրա ներկայացմամբ՝ 2017 թ. 10 ամսվա ընթացքում համայնքային բյուջեների վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ եկամուտները աճել է 103.2 տոկոսով, սակայն ապահովվել է 2017թ. 10 ամսվա կտրվածքով նախատեսված պլանային մուտքերի 98.3 տոկոսով կամ նախատեսված 5326.9 մլն. դրամի դիմաց հավաքագրվել է 5234.1 մլն. դրամ:
Համայնքների սեփական եկամուտների հավաքագրումը, նշված ժամանակահատվածում, ծրագրված 1 մլրդ 461 մլն. դրամի դիմաց կազմել է 1360.5 մլն դրամ կամ 93.1 տոկոս: 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ սեփական եկամուտները աճել են 111 տոկոսով կամ 134.9 մլն. դրամով:
Վերջին ամիսների վերլուծությունը ցույց է տվել, որ համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներում աճի միտում է նկատվում մարզի 24 համայնքում (կատարողականը կազմել է 100 տոկոսից բարձր), 80-100 տոկոս հավաքագրում ապահովել է 49 համայնք, 60-80 տոկոս՝ 29 համայնք, մինչև 60՝ 5՝ Պրիվոլնոյե, Պետրովկա, Արծնի, Նորաշեն, Կաթնաղբյուր համայնքները:
Հաշվետու ժամանակահատվածում գույքահարկի 534.8 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 502.4 մլն դրամ կամ 93.9 տոկոս, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ մուտքերն աճել են 107.5 տոկոսով կամ 35.3 մլն. դրամով: Նախորդ տարվա նկատմամբ նվազում ունի 40 համայնք, որոնցից առավել մեծ՝ Ձյունաշող՝ 35.2 տոկոս, Ծաղկաշատ՝ 49.7, Անտառամուտ՝ 54.1, Արջուտ՝ 59.7, Սարատովկա՝ 62.6, Շիրակամուտ՝ 70.3, Ձորամուտ՝ 71.8: 39 համայնքի ընթացիկ պլանի կատարողականը կազմել է 80 տոկոսից ցածր, որոնցից առավել ցածր կատարողական ունի ( մինչև 60 տոկոս) 15 համայնք:
Նույն ժամանակահատվածում հողի հարկի 272.7 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 227.1 մլն դրամ, կամ 83.3 տոկոս, 2016թ.ի համեմատությամբ հավաքագրումը աճել է 103.3 տոկոսով կամ 7.2 մլն. դրամով: Նախորդ տարվա նկատմամբ նվազում ունի 54 համայնք կամ համայնքների 50.5 տոկոսը, որոնցից առավել մեծ՝ Գյուլագարակ՝ 44.9 տոկոս, Ամրակից՝ 56, Արջուտ՝ 59.8, Ջիլիզա՝ 60.5, Այգեհատ՝ 65.8, Մեծ Այրում՝ 67.4, Ուրասար՝ 63.7, Ֆիոլետովո՝ 64.3, Միխայլովկա՝ 68.6, Շամլուղ՝ 69.9:
31 համայնքի ընթացիկ պլանի նկատմամբ կատարողականը կազմել է 70 տոկսից ցածր, որոնցից առավել ցածր՝ մինչև 60 տոկոս հավաքագրում ունի 11 համայնք:
Տեղական տուրքերի գծով պլանավորված 97.4 մլն. դրամի դիմաց հավաքագրման մակարդակը կազմել է 96.9 մլն. դրամ, կամ` 99.5 տոկոս, 2016թ.-ի նույն ժամանակահատվածում մուտքերն աճել են 106.9 տոկոսով կամ 6.2 մլն. դրամով:
Պետական տուրքի դեպքում 38.1 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է 42.3 մլն. դրամ կամ գանձումը կազմել է 111.1 տոկոս, նախորդ տարվա համեմատ փաստացի հավաքագրումը աճել է 8.2 մլն. դրամով, կամ 123.9 տոկոսով:
Անցած 10 ամսվա ընթացքում համայնքների հողի և գույքի վարձակալության վճարների 185.3 մլն. դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամենը 174.7 մլն. դրամ կամ 94.3 տոկոս, 2016թ-ի համեմատությամբ հավաքագրումը աճել է 105.5 տոկոսով, որը նախորդ տարվանից ավելի է 9.1 մլն. դրամով:
Մարզի համայնքների (համայնքապետարաններ, ՏԻՄ-երին ենթակա բյուջետային հիմնարկներ, ՀՈԱԿ-ներ) աշխատողների աշխատավարձի գծով 2017թ. նոյեմբերի 1-ի դրությամբ պարտքերը կազմել են 104.9 մլն. դրամ:
-2018թ. բյուջետային գործընթացի հետ կապված բոլոր համայնքների ղեկավարներին առաջարկում եմ հաստիքացուցակների, տեղական տուրքերի և վճարների մասին ավագանու որոշումներն ընդունելուն պես ներկայացնել մարզպետարան, ինչպես նաև 2018թ. բյուջեների նախագծերի կազմման և հաստատման գործընթացում ապահովել իրատեսական և համայնքի խնդիրներին ու զարգացման ծրագրերին համապատասխան,- խոսքը եզրափակելով՝ ասաց վարչության պետը:
Մարզի համայնքներում 2017 թ. երրորդ եռամսյակում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին զեկուցմամբ հանդես եկավ հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանը:
Նրա տեղեկացմամբ 2017թ. մարզի 35 համայնքում նախատեսված է իրականացնել իրավական և մասնագիտական հսկողություն, որից երրորդ եռամսյակում՝ 9 համայնքում: Ծրագիրը կատարվել է ամբողջությամբ և իրավական և մասնագիտական հսկողություն է իրականացվել Ալավերդի, Ապավեն, Ճոճկան, Ձորամուտ, Կաճաճկուտ, Կողես, Թեղուտ, Շիրակամուտ և Թումանյան համայնքներում: Հսկողության արդյունքում իրավական և մասնագիտական հսկողություն իրականացնող աշխատանքային խմբի կողմից կազմվել են համապատասխան արձանագրություններ: Արձանագրությունները և լրացված հարցաշարերը քննարկվել են փոխմարզպետների մոտ՝ համայնքապետերի և աշխատակազմերի մասնագետների մասնակցությամբ: Արձանագրված խախտումների և թերությունների վերացման վարաբերյալ տրվել են համապատասխան հանձնարարականներ, որոնց կատարումը վերցվել է հսկողության տակ: Որոշակի խախտումներ են արձանագրվել հողաշինության, ֆինանսական բնագավառներում: Մասնավորապես՝ թերի է պահպանվել ՏԻՄ օրենքի հոդված 38-ի 1-ին կետի 4-րդ ենթակետերի պահանջը, համաձայն որի համայնքի ղեկավարը տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով պետք է կիրառի համապատասխան միջոցներ: Չի պահպանվել Գնումների գործընթացի կազմակերպման մասին ՀՀ կառավարության 10.02.2011թ. թիվ 168-Ն որոշման 21-րդ կետի պահանջը, ըստ որի մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 1-ը համայնքի ղեկավարը պետք է հաստատի գնումների պլանը և յոթ աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով հրապարակի www.gnumner.am ինտերնետային կայքում: Որոշ դեպքերում չի պահպանվել ՏԻՄ օրենքի հոդված 84--ի 2-րդ կետի պահանջը, համաձայն որի համայնքի ղեկավարը …մինչև համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կամ տարեկան բյուջեի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ կամ քննարկումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված ժամկետում: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված և ընդունված առարկությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն: Տեղական տուրքերը առանձին դեպքերում գանձվում են ուշացումներով, կամ թերի է պահպանվել Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքի հոդված 15-ի պահանջը, ըստ որի տեղական տեղական տուրքը պետք է գանձել նախքան այդ լիազորությունների կամ գործողությունների իրականացումը` ելնելով սույն օրենքին համապատասխան սահմանված տեղական տուրքի դրույքաչափերից:
Թերի է պահպանվել Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի հոդված 77-ի կետ 3-ի պահանջը, համաձայն որի սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ գույքն օտարելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը գույքագրման փաստաթղթերում կատարում է համապատասխան փոփոխություններ, որոնք համայնքի ավագանին հաստատում է առաջիկա նիստում:
Չի պահպանվել Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի կետ 1-ի պահանջը, ըստ որի աղբահանության վճարի վճարումը սույն օրենքով սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը, իսկ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում աղբահանության վճար հաշվարկողը վճարում է տույժ` ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0.15 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 180 օրվա համար:
Ալավերդի համայնքում գույքահարկի գծով 2 մլն. դրամի չափով բռնագանձման համար հարուցված դատական գործերի հիման վրա գանձվել է 600.000 դրամ, նախապատրաստվում է ևս 2 մլն. դրամի հայց: Աղբահանության դիմաց 1 մլն. դրամի բռնագանձման համար համայնքը դիմել է ԴԱՀԿ: Հողի հարկի դիմաց 1.1 մլն. դրամի բռնագանձման համար համայնքը դիմել է ԴԱՀԿ, գանձված է 400.000 դրամ:
Շինությունների գույքահարկի գծով ԴԱՀԿ է դիմել 400.000 դրամի բռնագանձման հարցով, գանձված է 200.000 դրամը:
Մարզպետը ներկայացված զեկույցների վերաբերյալ արտահայտեց իր նկատառումները՝ մասնավորապես թերացող համայնքներին հորդորելով հարկերի հավաքագրման ցուցանիշները հասցնել 100 տոկոսի:
Եղան նաև հայտարարություններ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 14:59:38