Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոյեմբերի 28-ին՝ Լոռու մարզի խորհրդի նիստ

27.11.2017

 Նոյեմբերի 28-ին Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցում կանցկացվի Լոռու մարզի խորհրդի հերթական նիստը՝ հտևյալ օրակարգով.

1. Տեղական ինքնակառավարման ոլորտում ՀՀ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված մարզի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվելիք աշխատանքների մասին.
(Զեկուցող՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Ժ. Ղազարյան):
2. Մարզի համայնքների 2017 թվականի բյուջեների 10 ամիսների սեփական եկամուտների կատարման և 2018 թվականի բյուջեների կազմման մասին.
(Զեկուցող՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ- տնտեսական զարգացման վարչության պետ Հ. Պապոյան):
3. Մարզի համայնքներում 2017 թվականի երրորդ եռամսյակում իրականացված վարչական հսկողության արդյունքների մասին.
(Զեկուցող՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ա. Սահակյան):
4. Հայտարարություններ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:00:02