Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վանաձորի թիվ 9 դպրոց տանող կամուրջն այլևս անվտանգ է
27.11.2017
Վանաձորի թիվ 9 դպրոց տանող խարխլված կամուրջի խնդրին տեղեկանալով և վտանգի վերացման անհրաժեշտությունը կարևորելով՝ մարզպետ Արթուր Նալբանդյանը դպրոցի տօրինությանը և աշակերտներին խոստացել էր հրատապ միջոցների առկայության դեպքում օր առաջ հիմնանորոգել կամուրջը: Այսօր արդեն մարզի ղեկավարը մարզպետարանի պաշտոնյաների ուղեկցությամբ ծանոթանում է կատարված աշխատանքներին:
Լոռու մարզին 2017թ. հատկացված հրատապ միջոցների հաշվին՝ շուրջ 15 մլն 714 հազար դրամի շրջանականերում, կամուրջը հիմնանորոգել է «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ն: Այն այսօր անվտանգ է տարածքի բնակիչների, դպրոց և թիվ 3 մշակույթի տուն հաճախող երեխաների համար, ովքեր, վախենալով խարխլված կամրջով անցնել, ստիպված էին լինում շրջանցել թաղամասը:
Մարզպետ Ա. Նալբանդյանն իր գոհունակությունը հայտնեց կատարված աշխատանքներից, իսկ դպրոցի տնօրենը աշակերտների և ծնողների անունից խորին երախտագիտություն հայտնեց չափազանց կարևոր խնդրին լուծում տալու համար: