Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հեռավար դաս՝ Սպիտակի թիվ 2 հիմնական և Մարգահովտի դպրոցներում
20.11.2017
Մարզի ղեկավար Արթուր Նալբանդյանի կողմից 2017թ.-ին Լոռին «Սմարթ» մարզ հայտարարելու ծրագրի շրջանակներում մարզում արդեն թվով 16 դպրոց ունի «Սմարթ» դասասենյակ՝ համալրված անհրաժեշտ տեխնիկայով: Ինչպես հայտնի է, մարզպետի առաջարկությամբ «Սմարթ» դասասենյակները կառուցվել և գույքով համալրվել են դպրոցների կողմից տնտեսված միջոցների հաշվին: Դպրոցները տեխնիկական միջոցները ձեռք են բերել Երևանի «Ալֆա» կազմակերպությունից և վերջինս, որպես աջակցություն, պատրաստակամություն է հայտնել դպրոցների կոլեկտիվներին ուսուցանելու այդ տեխնիկական միջոցներից օգտվելու հմտություններ: Մարզի մի քանի դպրոցներում արդեն իսկ իրականացվել է հեռավար ուսուցում, օրերս նմանատիպ ուսուցում էր կազմակերպվել նաև Սպիտակի թիվ 2 հիմնական և Մարգահովտի դպրոցներում՝ ուսուցչական կազմի համար, որին ներկա էր նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը: Դասընթացների ավարտին՝ նա մարզի ղեկավարի անունից շնորհակալություն հայտնեց կազմակերպությանը բովանդակալից և արդյունավետ դասի կազմակերպման համար: