Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզի ղեկավարը հանդիպեց ՎՊՀ ուսանողական խորհրդի հետ
25.10.2017
Լոռու մարզպետ, ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Նալբանդյանը հանդիպեց ՎՊՀ ուսանողական խորհրդի անդամների հետ: Մարզպետի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակն ուսումնառությանը վերաբերող մի շարք կարևոր հարցերի քննարկումն էր: ՎՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա․ Նալբանդյանն ՈՒԽ-ի անդամներին կոչ արեց փոխհամագործակցության միջոցով կանխել առկա թերությունները, ինչպես նաև ծրագրեր նախաձեռնել ուսումնառության բարելավման ուղղությամբ: Մարզի ղեկավարը շեշտեց, որ համալսարանի բուն առաքելությունը որակյալ մասնագետներ պատրաստելն է, ուստի անընդունելի համարեց ոչ բանիմաց մասնագետների առկայությունը, որոնք աշխատանք գտնելու խնդրի առջև են կանգնած: Նա ուսանողներին կոչ արեց ակտիվ լինել, անարդարությունների ու արատավոր երևույթների հանդեպ անտարբեր չմնալ և արձագանքել դրանց: Մարզպետը խոստացավ, որ հանդիպումները, անհրաժեշտությունից ելնելով, առավել հաճախակի բնույթ կկրեն: Նա իր պատրաստակամությունը հայտնեց և ուսանողներին իրավունք վերապահեց իր հետ արտահերթ քննարկել ցանկացած հարց: