Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ուսումնավարժությունը գնահատվեց բավարար

24.10.2017

 Լոռու մարզպետի 20.09.2017թ. թիվ 395-Ա որոշման հանմաձայն անց կացվեց «Սողանքների ակտիվացման հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպում և իրականացում» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Միջոցառման պայմանական օբյեկտը Շահումյան համայնքն էր, ուր նախորդ տարիներին և այժմ էլ սողանքային ակտիվություն է գրանցվել: Ուսումնավարժության ղեկավարման շտաբի անդամները մասնակիցների և միջնորդական խմբի, Շահումյան համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ հավաքվել էին Լոռու մարզպետարանում՝ քննարկելու ստեղծված իրավիճակը և այդ իրադրությունում ձեռնարկված փրկարարական միջոցառումների արդյունքները:
Ուսումնավարժության աշխատանքները վարում էր Լոռու մարզպետի տեղակալ Արսեն Դարբինյանը, ով կարևորելով նման ուսումնավարժությունների դերը հնարավոր տարերային աղետների դեպքում բնակչությանն ու համայնքային տնտեսություններին պատճառված կորուստները նվազագույնի հասցնելու հարցում, միջոցառման մասնակիցներին մաղթեց ակտիվ և փոխհամագործակցված աշխատանք, ծրագրային միջոցառումների անթերի կատարում:
Հիմնական բանախոսը՝ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ, Լոռու մարզային փրկարարական վարչության պետ փրկարարական ծառայության գնդապետ Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ կլիմայական, հիդրոերկրաբանական երևույթների ինչպես նաև մարդկային գործոնով պայմանավորված, Լոռու մարզի 18 բնակավայրերում 1900 հեկտարի վրա առկա են սողանքային երևույթներ: Կոնկրետ Շահումյան գյուղում առկա է 34 հեկտար սողանքային գոտի, որից 4 հեկտարը՝ հնարավոր փլուզումներով, անմիջական սպառնալիք է բնակավայրի համար: Տեսանյութերի միջոցով նա ուսունավարժության մասնակիցներին հանգամանորեն ներկայացրեց պայմանական արտակարգ իրավիճակում ձեռնարկված հետազոտական, փրկարարական աշխատանքների ընթացքին, պատասխանեց ներկաների հարցադրումներին: Ընդհանուր առմամբ, ուսումնավարժության արդյունքները գնահատվեցին բավարար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 15:55:59