Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մաքրվել է 117 տեղամաս
21.10.2017
Այսօր <<Մաքուր Հայաստան>> ծրագրի շրջանակներում անցկացվեց համապետական երրորդ շաբաթօրյակը: Շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար նախապես կոչ էր արվել մարզի բոլոր համայնքների բնակիչներին ակտիվ մասնակցություն ունենալու շրջակա միջավայրի սանիտարական մաքրման աշխատանքներին: Շաբաթօրյակին մասնակցություն են ունեցել և իրենց համագործակցված աշխատանքով նախաձեռնությունն իրականացրել են մարզի բոլոր համայնքները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունները, կրթական, առողջապահական, մարզական հիմնարկները, պետական, մասնավոր և հասարակական հատվածում գործող տարբեր կառույցներն ու կազմակերպությունները, ինչպես նաև անհատ բնակիչները:
Ինչպես տեղեկացնում «Մաքուր Հայաստան» ծրագրի իրականացման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովի նախագահ, Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Թադևոսյանը, հոկտեմբերի 21-ին Լոռու մարզում շաբաթօրյակին մասնակցել է 127 միավոր տեխնիկա, 14 հազար մարդ, շուրջ 325 կազմակերպություն, ընդհանուր առմամբ մաքրվել է 117 տեղամաս:
Շաբաթօրյակին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Լոռու մարզպետարանի աշխատակազմը մարզպետ Արթուր Նալաբանդյանի գլխավորությամբ: Մարզպետարանի աշխատակազմի ջանքերով մաքրվել և բարեկարգվել է Վանաձորի Շիրակացի փողոցի հարակից տարածքը:
Մարզի ղեկավարը օրվա երկրորդ կեսին նաև շրջայց է կատարել մարզկենտրոնում՝ ծանոթանալով աշխատանքների ընթացքին: