Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն
12.10.2017
Հոկտեմբերի 12-ին քաղաքացիների հերթական ընդունելությունն անցկացրեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Վանաձորի, Գուգարքի և Սպիտակի տարածաշրջանների ավելի քան երեսուն քաղաքացու հարցերին առավել սպառիչ պատասխաններ տալու նպատակով ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, պատասխանատու պաշտոնյաներ:
Բազմաբնույթ հարցերի շարքում դարձյալ գերակշռում էին ֆինանսական աջակցության, աշխատանքի տեղավորման և առողջապահական հարցերը, որոնց ի պատասխան՝ մարզպետն առաջարկեց դիմումներ ներկայացնել՝ նշելով, որ ուսումնասիրությունից հետո դրանց համապատասխան ընթացք կտրվի:
Քաղաքացիների այլ հարցերի ևս տրվեցին սպառիչ պատասխաններ օրենքով սահմանված կարգով: