Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն կրթության ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ

03.10.2017

 Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը խորհրդակցություն անցկացրեց Վանաձորի և Գուգարքի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը, վարչության աշխատակիցներ:
Խորհրդակցության օրակարգային առաջին հարցը վերաբերում էր սեպտեմբերի 1-ից համընդհանուր ներառական կրթությանն անցնելու կապակցությամբ դպրոցներում ծագած այնպիսի խնդիրներին, ինչպիսիք, օրինակ, առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար համապատասխան պայմանների ստեղծումն է և այլն:
Անդրադարձ կատարվեց նաև ներդպրոցական ռացիոնալացման, ուռճացված հաստիքների կրճատման խնդրին: Մարզպետը հանձնարարեց ֆինանսական միջոցների տնտեսման նպատակով կրճատել ավելորդ հաստիքները՝ իհարկե ոչ ի հաշիվ ուսումնադաստիարակչական գործընթացի պատշաճ կազմակերպման:
Կարևորելով հանրակրթական դպրոցներում ռազմահայրենասիրական դաստիարակությունն առավել ամուր հիմքերի վրա դնելու խնդիրը՝ մարզպետը հանձնարարեց այս ուղղությամբ ավելի հետևողական քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը: Վարչության պետ Մինաս Սայադյանը նշեց, որ այս տարի մարզից ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմող աշակերտների թիվը ավելացել է և հետագա տարիներին ևս ավելանալու միտում ունի:
Անդրադառնալով դպրոցներում «Սմարթ» դասասենյակների ստեղծման կարևորությանը՝ Ա. Նալբանդյանը նշեց, որ մարզում նրանց թիվը ներկայում 20 է: Վերջիններս սերտորեն համագործակում են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի հետ.
-Վստահ եմ առաջիկայում այս դպրոցների փորձը օրինակելի կլինի ոչ միայն մարզի մյուս, այլև հանապետության դպրոցների համար,-ասաց նա:
Քննարկվեցին այլ հարցեր ևս, տրվեցին հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:22:59