Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տարեցների միջազգային օրը լի էր անակնկալներով
03.10.2017
![](http://lori.mtad.am/files/n_pics/13874_s.jpg)
Տարեցների միջազգային օրվա առթիվ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ոչ միայն շնորհավորական խոսք, բարեմաղթանքներ հղեց մարզի տարեցներին, այլև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների պաշտոնյաներին հանձնարարեց այցելել նրանցից ոմանց, քաջալարել, հանձնել նվերներ:
Ավանդույթի համաձայն այս տարի էլ Վանաձորի տարեցների տուն այցելեցին Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը, իսկ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի Վանաձորի համայնքային կենտրոն՝ մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի աշխատողները, այլ պաշտոնատար անձինք, ովքեր շնորհավորեցին տարեցներին, զրուցեցին նրանց հետ: Երկու հաստատություններին էլ տոնական միջոցառումների և խնջույքի կազմակերպման համար մարզպետի կողմից հատկացվեց 100.000-ական դրամ :
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի Վանաձորի համայնքային կենտրոնը իր շահառուներին նվիրեց տաք գուլպաներ: «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի «Տնային խնամք միայնակ ծերերին» ծրագիրն իրականացնողները ավանդական «Պարգևիր ժպիտ» ակցիայի շրջանակներում հոկտեմբեր ամսվա ընթացքում տարբեր միջոցառումներով կուրախացնեն տարեցներին: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս շահառուների համար կազմակերպվեցին տոնական միջոցառումներ, որոնց ակտիվ մասնակցեցին նաև շահառուները՝ իրենց երգ ու պարով, ասմունքով: