Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտարարություն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամում թափուր հաստիքների մրցույթի մասին

29.09.2017

 Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը հայտարարում է բաց մրցույթ Հիմնադրամի մարզային կառույցների (Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր, Տավուշ) ղեկավարների, մարզային կառույցների հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցների խորհրդատուների հաստիքների համար:
Հիմնադրամը հրավիրում է մրցույթի պահանջներին համապատասխանող բոլոր անձանց ներկայացնել մրցույթի մասնակցության դիմումները:
Հետաքրքրված անձինք դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն ինքնակենսագրական թերթիկ, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, ինչպես նաև ցանկության դեպքում այլ տեղեկատվություն` համապատասխան որակավորում ունենալու և այլնի վերաբերյալ:
Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամկետներն են՝
1. Մարզային կառույցների ղեկավարների բաց մրցույթի համար՝ մինչև 2017 թվականի հոկտեմբերի 9-ը՝ ժամը 15:00-ն,
2.մարզային կառույցի հաշվետար օգնականների, տվյալների հավաքագրման և գնահատման մասնագետների, մարզային կառույցի խորհրդատուների համար՝ մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 11-ը՝ ժամը 15:00-ն:
Մանրամասն՝ կից տեսանյութում և կայքէջում՝
https://www.youtube.com/watch?v=bCMHNwJLku8&feature=youtu.be

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 10:58:06