Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ

28.09.2017

 Առողջապահական մի շարք խնդիրների քննարկման նպատակով Լոռու մարզպետարանում խորհրդակցություն էր հրավիրվել մարզի բուժհաստատությունների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկումը վարում էր Լոռու մարզետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամաբարյանը:
Խորհրդակցության օրակարգային առաջին հարցը վերաբերում էր մարզի առողջապահական ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությանը: Այս առումով բացթողումներ ունեցող բժշկական հաստատություններին հանձնարարվեց կարճ ժամկետում վերացնել առկա թերությունները՝ ուշադրություն դարձնելով պետության կողմից տրվող շահութաբաժնին:
Առողջապահական ընկերությունների ղեկավարներին հանձնարարվեց իրականացնել ֆինանսական գործունեության ցուցանիշների վերլուծություն՝ կոնկրետ առաջարկներով, ոչ միայն ֆինանսական ցուցանիշների, այլև հիմնական կատարողական արդյունքների տեսանկյունից: Հանձնարարվեց նաև սքրինինգային ծրագրերի կատարման մակարդակը տարեվերջին հասցնել առնվազն 90-95 տոկոսի:
Մարզի գլխավոր մանկաբույժ, առողջապահության և սոցիալական ապահովության վարչության գլխավոր մասնագետ Ռուզաննա Պողոսյանը ներկայացրեց մանկահասակ երեխաների և զորակոչիկների պատվաստումների ընթացքը, առկա խնդիրները: Մարզի ղեկավարը հանձնարարեց գործընթացը կազմակերպել առանց թերացումների:
Քննարկվեցին նաև առողջապահական ընկերությունների աշխատակիցների աշխատանքային կարգապահության, ինչպես նաև շենքերի սանիտարահիգիենիկ վիճակին առնչվող և մի շարք այլ հարցեր: Մարզպետը հանձնարարեց կարգապահությունը և սանիտարական վիճակը բերել բավարար մակարդակի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 12:14:56