Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աջարիայի ինքնավար հանրապետության ղեկավար Զուրաբ Պատարաձեի շնորհավորական ուղերձը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին
21.09.2017
-Հարգելի պարոն Նալբանդյան,սրտանց շնորհավորում եմ Ձեզ և համայն հայ ժողովրդին ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձի առթիվ: Խորապես համոզված եմ, որ մեր բարեկամ պետությունների միջև հաստատված համագործակցության և փոխըմբռնման բարձր մակարդակը հուսալի նախադրյալներ կստեղծի մեր պետությունների և բարեկամ մարզերի միջև հետագա զարգացման և փոխշահավետ համագործակցության համար:Այս հիշարժան օրը բարեկամ Հայաստանի ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն ու բարգավաճում,-ասվում է ուղերձում: