Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորանկախ Հայաստանը 26 տարեկան է

21.09.2017

 Անկախության 26-րդ հոբելյանին նվիրված միջոցառումները մեկնարկեցինին Վանաձորի զինվորական պանթեոնից՝ հարգանքի տուրքով:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը,Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Լոռու մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, երկրապահ կամավորական միության անդամներ,զինվորականներ, բազում վանաձորցիներ գլուխ խոնարհեցին, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների շիրիմներին՝ ևս մեկ անգամ հիշեցնելով, որ նրանց անմահ գործը չի մոռացվել:
Անկախության տոնի մասնակիցներն այնուհետև շարժվեցին Վազգեն Սարգսյանի արձանի մոտ՝ իրենց գոհունակությունը հայտնելու հայկական 3-րդ հանրապետության կայացման գործում մեծ ներդրում ունեցող ամենավառ կերպարներից մեկի՝ Վազգեն Սարգսյանի հիշատակին: Հիշատակի արարողություններ տեղի ունեցան նաև Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու Հիշատակաց պուրակում, որտեղ հանգչում են լոռեցի հերոսներ:
Ներկաները եկեղեցում աղոթք բարձրացրին Հայաստան աշխարհի խաղաղության, անկախ Հայաստանի բարօրության ու անսասանության համար՝ Բարձրյալից հայցելով նրա ողորմությունն ու օրհնությունը հայոց երկնակամարում մշտական խաղաղության համար:
Այս տարի ևս ավանդույթի համաձայն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կառույցի կողմից կազմակերպված երիտասարդական խաղաղ երթին մասնակցում էին ավագ դպրոցականներ և ուսանողներ, նրանց էր միացել մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը: Խաղաղ երթն այս անգամ ևս ,,Հայաստան,,. վանկարկումներով ու հայրենասիրական երգերի կատարումներով մեկնարկեց Թումանյան հրապարակից: Երթի մասնակիցները շարժվեցին դեպի Հայքի հրապարակ, որտեղ և հանդես եկան ֆլեշմոբով՝ ազգագրական պարերով՝ բարձր տրամադրությամբ վարակելով նաև մյուս երիտասարդներին ու անցորդներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:54:09